Եվրախորհրդարանում քվեարկության է դրվել Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրիի զեկույցը, որը կոչ է անում ժամանակավորապես կասեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները` այդ երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարական նորմերի ոտնահարումների ֆոնին:
Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, Փիրիի զեկույցին կողմ է քվեարկել 370 պատգամավոր, դեմ է եղել 109-ը, 143-ը նախընտրել է ձեռնպահ մնալ:
Զեկույցի հեղինակը հատկապես ուշադրություն է հրավիրել Թուրքիայի հետախուզական կոմիտեի և «Դիյանեթ» կրոնական հարցերով վարչության՝ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներին ներգրավվածության, Թուրքիայից Եվրամիության անդամ երկրներին ապաստանի խնդրանքով դիմող քաղաքացիների թվի կտրուկ աճի ու քրիստոնյա և ալևի համայնքների դեմ տարատեսակ ճնշումների փաստերի վրա:
Փիրին փաստել է, որ թեև 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում սահմանված արտակարգ դրության ռեժիմը վերացվել է, զանգվածային ձերբակալություններն ու կադրային զտումները շարունակվում են:
Թուրքիայի արտգործնախարարությունն արդեն հասցրել է մեկնաբանել զեկույցն ու դրա ընդունումը՝ հայտարարելով, որ Եվրախորհրդարանի նման որոշումն իրենց համար ոչ մի կարևորություն չի ներկայացնում: Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳՆ-ից նշել են, որ Փիրիի պատրաստած զեկույցը հեռու է օբյեկտիվությունից:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44