ԱՄՆ Թենեսի նահանգում 22-ամյա աղջիկն իր հարսանիքի օրը հարսանեկան զգեստով այցելել է սպանված փեսացուի գերեզմանին, գրում է Daily Mail-ը:
Քսանչորսամյա Մոհամեդ Շարիֆին սպանվել է իր և Սառա Բալուչի հարսանիքից ընդամենը 2 շաբաթ առաջ՝ տղամարդու կողմից, որին ցանկացել էր Facebook-ի միջոցով խաղային կցորդ վաճառել:
Հարսնացուն հարազատների ու մտերիմների ընկերակցությամբ սգացել է սիրելիի մահը, ապա նրանք հերթով աղոթքներ ու Ղուրանից հատվածներ են ընթերցել, իսկ հեռանալիս հարսնացուի մայրը նրա սպիտակ քողը սևով է փոխարինել:
Փետրվարի 19-ին Շարիֆիին սպանած 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Լուրն իմանալուն պես Սառան հիվանդանոց է շտապել, որտեղ իմացել է փեսացուի մահվան բոթը:
«Այդ պահին ասես աշխարհը փլվեց ոտքերիս տակ: ինձ թվաց՝ անվերջ անդունդն եմ ընկնում, հետո ուշագնաց եղա, իսկ երբ ուշքի եկա, կարծեցի, թե երազ է: Անընդհատ կրկնում էի, որ երկու շաբաթից ամուսնանում ենք, չէ՞ որ նրան դեռ երեկ գիշերն եմ տեսել»,- ասել է սգացող Սառան:
Նա նաև խոստովանել է, որ ողբերգությանը հաջորդած շաբաթներին ամեն գիշեր փեսացուն երազում այցելել է իրեն:
Սպանվածն այս գարնանը կավարտեր Թենեսի նահանգի Չատտանուգա քաղաքի համալսարանը: Նրա համալսարանական ընկերներից շատերը ներկա են գտնվել երիտասարդի հուղարկավորությանը:













22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
17:41
17:21
17:17
17:13
16:48
16:39
16:29
16:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44