ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ Oպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ոստիկանությունը բռնություն է գործադրել քաղաքացիների նկատմամբ։ Նա լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ շեշտեց, թե իր կարծիքով՝ խնդրի լուծման 2 կարևոր հանգամանք կա՝ բացառել բռնությունը և երկխոսել։
«Ահազանգ եմ ստացել, որ ոստիկանության կողմից բռնություն է կիրառվում քաղաքացիների նկատմամբ։ Կենտրոն համայնքի ղեկավարը նշում է, որ այդ կանայք հայհոյել են ոստիկաններին, սակայն եթե հայհոյել են, դրա համար կա հստակ Քրեական օրենսգիրք, դրա համար հարկավոր չէ մարդկանց բռնության ենթարկել, ճանկռել կանանց, բաճկոններ պոկել։ Կողմերը պետք է երկխոսեն, քանի որ բռնությունն ավելի մեծ էսկալացիայի է բերելու»,- ասաց նա։
Զոհրաբյանը շեշտեց, որ իրենց հանձնաժողովը պատրաստ է կողմերի համար դառնալ երկխոսության հարթակ։Նա վստահեցրեց, որ իրենք կփորձեն հասկանալ խնդիրը։
«Եթե քաղաքային իշխանություններն ասում են, որ սրճարանների սեփականատերերը տարիներ շարունակ կոպեկներ են վճարել այս տարածքի համար, ապա դրա մեջ ինչո՞վ են մեղավոր աշխատակիցները, որոնք դառնում են գործազուրկ։ Ուրեմն սեփականատերերին, որոնք նախկին հանցավոր ռեժիմի ժամանակ զավթել են այս տարածքները, պարտադրե՛ք, որ նրանք փոխհատուցեն մարդկանց, ովքեր դարձել են գործազուրկ։ Մարդկանց պետք է առաջարկվի ալտերնատիվ լուծում»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։
«Ջազզվե» սրճարանի աշխատակիցներից մեկն էլ ցույց տվեց իր ձեռքի կտրվածքները և պատառոտված բաճկոնը։ «Ես ցույց եմ տվել պատգամավորներին, բայց անգամ քաղաքապետարանից աշխատող կա, որ ասաց՝ լավ են արել»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը բարկացավ, ասաց, որ չի կարելի նման բան ասել։
«Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկն էլ ասաց, թե 2 բարձրագույն կրթություն ունես, եկել ես, ստեղ ես աշխատում»,- պատմեց կինը։
Սակայն վերջինս մտադիր չէ դիմել ոստիկանություն՝ իր նկատմամբ կատարված բռնության մասով, քանի որ կարծում է, թե ՀՀ-ում չկա ոստիկանություն, կա «միլիցիայություն»։
Հիշեցնենք, որ այսօր Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքապետարանը շարունակում է սրճարանների ապամոնտաժումը: Ապամոնտաժման աշխատանքներն ուղեկցում են սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով, լարված իրավիճակ էր ստեղծվել, ի վերջո, 16 հոգի բերվել է ոստիկանություն։
16:48
16:32
16:13
15:58
15:48
15:36
15:17
14:22
13:29
13:14
12:48
12:35
12:16
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
11:55 19.06.25
09:37 18.06.25
14:22 18.06.25
09:44 18.06.25
13:43 18.06.25
14:58 18.06.25
20:49 18.06.25
18:43 18.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03