Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը, որոնք առավել հայտնի են որպես Վովան և Լեքսուս, հեռախոսով զրուցել են Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոյի հետ՝ ներկայանալով որպես Շվեյցարիայի նախագահ Ուլի Մաուրեր:
Ինչպես նշում է vz.ru-ն, խաղարկային զրույցի ընթացքում «Մաուրերն» առաջարկել է արգելափակել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ շվեյցարական «Լեքսուս Վովանիալ» բանկում գտնվող միլիոնները, իսկ հետո դրանք փոխանցել Գուաիդոյի հաշվին:
Բացի այդ, Շվեյցարիայի «նախագահն» ասել է, որ ընդդիմության առաջնորդը կարող է այդ միջոցները ծախսել ինչպես «երկրի ղեկավար»:
Գուաիդոն, չկասկածելով՝ իրականում ում հետ է խոսում, շնորհակալություն է հայտնել «նախագահին» ու համաձայնել դրամական միջոցների արգելափակման դիմում ուղարկել:
«Ուրախացած Գուաիդոն անհապաղ մամուլի ներկայացուցիչներին հայտնեց, որ հենց նոր շփվել է «Մաուրերի» հետ՝ քննարկելով Մադուրոյի հաշիվների արգելափակումը: Բնականաբար, Շվեյցարիայի իրական իշխանությունները հերքում են դա»,- Sputnik Mundo-ի հետ զրույցում ասել են պրանկերները:
Ավելի վաղ նրանք զանգահարել էին ԱՄՆ-ի՝ Վենեսուելայի հարցով հատուկ բանագնաց Էլիոթ Աբրամսին:
Վովանն ու Լեքսուսը հեռախոսով խաղարկել են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
17:41
17:21
17:17
17:13
16:48
16:39
16:29
16:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44