Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական թիմում արշալույսները խաղաղ չեն։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախօրեին գրած ստատուսը՝ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամների դեմ, սրել է պայքարը, որի կիզակետում ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն է, իսկ «փարդի ետևից» վեճին հետևում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով շատ մտերիմ է Զեյնալյանի հետ, ինչն ավելի է հունից հանում նախարարին։
«Խնդիրն այն է, որ Նարեկ Զեյնալյանը, որը մեծ պրակտիկա ունեցող բժիշկ է և փորձում է իր համքարության թասիբը պահել, մարտի 22-ին հանդիպում է նշանակել բժիշկների հետ, որոնք լուրջ անհանգստացած են Թորոսյանի բարձրաձայնումից, թե իշեմիկ ինսուլտի բուժումն անվճար է, իրականում անվճար է այդ հիվանդության որոշ տեսակների բուժումը. հիվանդը գնում է բժշկի մոտ, իրեն ասում են` վճարի, վերջինս էլ` «թաղեմ ձեզ, նախարարն ասել ա` ձրի ա»։ Հիմա Զեյնալյանն ուզում է իրավիճակը հասկանալ, ինչի մասին տեղյակ են պահել Թորոսյանին, ինչն էլ դուր չի եկել նրան և անմիջապես արձագանքել է»:
Թիմում կա՞ն մարդիկ, որոնք առողջապահության նախարարի աթոռին տեսնում են Զեյնալյանին։ «Չեմ կարծում։ Չնայած` օբյեկտիվորեն եթե նայենք, հանձնաժողովի նախագահի կարգավիճակը նախարարի կարգավիճակին հավասար է` հետն էլ պատասխանատվություն չկա։ Բայց դե ո՞վ գիտի»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը:
Այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստ է հրավիրված, քննարկելու են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աղմկահարույց հայտարարությունը և ոչ միայն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03