Նոր Զելանդիայում առնվազն 27 մարդ է զոհվել Քրայսթչերչ քաղաքի Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին հայտնել է Otago Daily Times թերթը:
Ինչպես հայտնել է Television New Zealand հեռուստաընկերությունը, առնվազն 30 մարդ է հասցվել քաղաքի հիվանդանոց: New Zealand Herald թերթը տեղեկացրել է, որ հրաձգության ընթացքում զոհվել է առնվազն ինը մարդ: Զինված մարդիկ հարեւանությամբ գտնվող Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթներ են մտել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 13:45-ին (Երեւանի ժամանակով 05:46-ին) ցերեկային աղոթքից անմիջապես հետո եւ փակել դռները: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել է մոտավորապես 200 եւ 300 մարդ համապատասխանաբար: Դրանից հետո կրակոցներ են հնչել:
Ինչպես մամուլի ասուլիսում հայտնել է Քրայսթչերչ քաղաքի ոստիկանության կոմիսար Մայք Բուշը, ոստիկանությունը չորս մարդու՝ երեք տղամարդու եւ մեկ կնոջ է ձերբակալել մզկիթներում հրաձգության կազմակերպման մեղադրանքով: Նա նշել է, որ բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանություն, որտեղ նրանց հետ աշխատում են քննիչները:
«Առայժմ չի պարզվել՝ թե քանի մարդ է մասնակցել հարձակումներին, եւ արդյոք նրաք բոլորն են ձերբակալված»,- ասել է կոմիսարը: Նա նաեւ հայտնել է, որ հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չէր դրվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44