ARM | RUS |

Գերմանիայում հաջողակ իրավաբանն իր թեկնածությունն է առաջադրել ՍԴ դատավորի պաշտոնի համար

15.03.19 | 11:46

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանն իր թեկնածությունն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախագահին՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար: Նախագահն առաջիկայում խորհրդարանին պետք է առաջադրի դատավորի իր թեկնածուին: Գոռ Հովհաննիսյանը թեկնածուի երեք հնարավոր հավակնորդներից մեկն է: Lragir.am-ը մի քանի հարց է ուղղել նրան:Պարոն Հովհաննիսյան, Դուք հավակնում եք լինել Սահմանադրականդատարանի դատավոր մի երկրում, որտեղ կա ընդհանրապեսսահմանադրական մշակույթի խնդիր: Ձեր կարծիքով, սա ինչառանձնահատկություն է առաջացնում Հայաստանի Սահմանադրականդատարանի դատավորի համար:

Ինձ թվում է, որ շատ ավելի հեշտ է լինել Սահմանադրական դատարանի դատավոր մի երկրում, որտեղ սահմանադրական մշակույթը հաստատուն հիմքերի վրա է, ու ամեն բան հալած յուղի պես առաջ է գնում, քան մի երկրում, որտեղ այդ մշակույթը երերուն է, ու հենց Սահմանադրական դատարանի վրա չափազանց մեծ պատասխանատվություն է դրված ամրապնդելու և զարգացնելու այդ մշակույթը։ Դա մի լրացուցիչ մարտահրավեր է, որը ես մեծ պատասխանատվությամբ ընդունում եմ ու մտածում, որ կկարողանամ հաջողությամբ հաղթահարել այն։

Դուք մի առիթով նշել եք, որ Սահմանադրության առումով էական է, թեինչպես ենք մեկնաբանում Սահմանադրությունն իրագործմանտիրույթում: Այստեղ դպրոցի՞ խնդիր է, թե նախեւառաջ հանրային, եւ առավել եւս վերնախավային իրավագիտակցության եվ մշակույթի:

Այն, որ Սահմանադրությունն իրականում այն է, ինչպես որ այն մեկնաբանում ու կիրառում է Սահմանադրական դատարանը, աքսիոմա է։ Դա այս կամ այն երկրի առանձնահատկությունը չէ։ Հարցն այլ է՝ արդյոք Սահմանադրական դատարանները միշտ ճիշտ են մեկնաբանում ու ճիշտ են կիրառում Սահմանադրությունը։ Այստեղ արդեն չափազանց մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր երկրում իրավաբանական կրթության որակը, իրավունքի զարգացման մակարդակն ու ընդհանրապես կոնկրետ երկրում իրավաբանների իրավաընկալումը։ Սրանք գործոններ են, որոնք անմիջական ազդեցություն ունեն այն բանի վրա, թե ինչպես են մեկնաբանվում ու կիրառվում օրենքները, ներառյալ՝ Սահմանադրությունը կոնկրետ երկրում։

Քանի որ ես ունեմ երկու տարբեր երկրների՝ Հայաստանի ու Գերմանիայի բարձրագույն իրավաբանական կրթություն, հնարավորություն ունեմ համեմատելու վերը նշված գործոնները այս երկու երկրներում։ Հայկական իրավունքում ես սկզբունքորեն լուրջ պրոբլեմ եմ տեսնում իրավանորմերի ճիշտ մեկնաբանման հարցում։ Մեր իրավաբանների մեծ մասի շրջանում տարածված է այն պատկերացումը, թե իբր օրենսդիրն իր օրենքներում իրավանորմերը պիտի այնքան հստակ ու պարզ ձևակերպի, որ բոլոր մարդիկ դրանք նույն իմաստով ընկալեն, այնպես, որ դրանց նշանակության հարցում երբեք տարակարծություններ չառաջանան։ Իրավանորմերի մասին այսպիսի պատկերացումը, սակայն, ընդհանրապես գլխիվայր շուռ է տալիս իրավանորմերի էությունը։ Իրավանորմերը պետք է լինեն վերացական։ Վերացականությունը իրավանորմի էական հատկանիշներից մեկն է։ Նորմը վերացական ձևակերպելու համար օրենսդիրը պետք է գործածի անորոշ իրավական հասկացություններ։ Իսկ անորոշ իրավական հասկացությունների գործածությունն իր հերթին անխուսափելի է դարձնում դրանց մեկնաբանման անհրաժեշտությունը։ Չկա ու չի կարող լինել նորմ, որ մեկնաբանման կարիք չունենա։ Շատերն օրենքներում անորոշ իրավական հասկացությունների գործածությունը համարում են որոշակիության սկզբունքի խախտում։ Իրականում որոշակիության սկզբունքն օրենսդրին չի արգելում իր օրենքներում գործածել անորոշ իրավական հասկացություններ։ Դրանց գործածությունը, ինչպես արդեն տեսանք, պարտադիր է։ Նորմը որոշակի է այնքան ժամանակ, քանի դեռ այն կարելի է մեկնաբանել մեկնաբանման մեթոդների օգնությամբ։ Այս մի օրինակի հիման վրա կարելի է արդեն ասել, որ իրավունքի մասին պատկերացումը շատ մեծ դեր ունի օրենքների ճիշտ մեկնաբանման հարցում։

Մեկ այլ համեմատություն անեմ։ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասը բառացիորեն վերարտադրում է Գերմանիայի Սահմանադրության 1-ին հոդվածի 3-րդ մասը։ Եթե Դուք կարդաք այդ նույն նորմի մեկնաբանությունները հայկական իրավաբանական գրականության և գերմանական իրավաբանական գրականության մեջ, Դուք երբեք գլխի չեք ընկնի, թե կարդում եք նույն նորմի մեկնաբանություններ։ Մեկնաբանությունները տրամագծորեն հակառակ իմաստով են ներկայացնում միևնույն նորմի բովանդակությունը։ Նույն կերպ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասը վերարտադրում է գերմանական վարչական դատավարության օրենսգրքի 40-րդ պարագրաֆի 1-ին մասը։ Բայց երբ նայեք, թե այդ նորմերն ինչ իմաստով են մեկնաբանվում ու կիրառվում հայկական ու գերմանական վարչական դատարանների կողմից, ուղղակի կապշեք։ Միևնույն նորմը երկու երկրներում ընկալվում է լրիվ տարբեր իմաստներով։ Պատճառը, ինչպես արդեն տեսանք, իրավաընկալման տարբերությունն է։

Ապրում եւ աշխատում եք մի երկրում, որը իրավունքիփիլիսոփայության, իրավագիտության կենտրոններից մեկն է: Սկզբունքորեն կարո՞ղ եք հանրության համար մատչելի ներկայացնելառանձնահատկությունը, պատկերացնելու համար նաեւ, թե ինչ փորձովկարող եք համալրել ու հարստացնել հայկական իրավագիտությանմիջավայրն ու մասնավորապես սահմանադրական իրավունքիտիրույթը:

Շատ երկար ժամանակ է, ինչ զբաղվում եմ սահմանադրական իրավունքով։ Նախ՝ երկար ժամանակ աշխատել եմ ՀՀ Սահմանադրական դատարանում իբրև փորձագիտական-վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ։ Իմ գործն այնտեղ դատարան ներկայացված դիմումների վերաբերյալ եզրակացություններ պատրաստելն էր։ Դրանից հետո կրկին իրավագիտություն եմ սովորել Գերմանիայում՝ Բեռլինի Հումբոլդտի անվան Համալսարանում, որտեղ էլ պաշտպանել եմ նաև իմ դոկտորական ատենախոսությունը սահմանադրական իրավունքի ոլորտում։ Ատենախոսությունը պաշտպանելուց հետո մինչ օրս պետական և սահմանադրական իրավունք եմ դասավանդում Հագենի Համալսարանում։ Երկար ժամանակ սովորելու ու աշխատելու արդյունքում էականորեն փոխվել է նաև իմ իրավաընկալումը։ Ես իրավունքն այժմ բոլորովին այլ կերպ եմ պատկերացնում, քան առաջ։ Դրան ավելանում է նաև այն, որ գերմանական իրավաբանական կրթությունն իրավաբաններին տալիս է համոզիչ փաստարկելու հմտություններ։ Գերմանական համալսարաններում ուսանողները չեն կարող հարցերին պատասխանել ուղղակի «Այո» կամ «Ոչ»։ Նրանց պատասխանը պիտի լինի «Այո, որովհետև․․․» կամ «Ոչ, որովհետև․․․»։ Երբ ես դասախոսություններ եմ կարդում Հայաստանում կամ երբ գիտական հոդվածներ եմ գրում, ապա դրանց վերաբերյալ արձագանքներում մարդիկ հատկապես շեշտում են այս կամ այն իրավական հարցի վերաբերյալ իմ մոտեցումների յուրօրինակությունը և իմ մեկնաբանությունների ու փաստարկների պարզությունն ու համոզչականությունը։ Սրանք հատկանիշներ են, որ մեծապես օգնելու են ինձ իմ աշխատանքում և ապահովելու են իրավական հարցերի ինքնատիպ ու համոզիչ լուծումներ, որոնք մինչ այժմ հայտնի չեն հայկական իրավունքում։ Ուստի մտածում եմ, որ հատկապես իմ տարբերվող իրավաընկալման հիման վրա իմ առաջարկած ինքնատիպ լուծումներով եմ հարստացնելու հայկական իրավունքը։

Ձեր գնահատմամբ, իրավագիտության այսպես ասած ազգայինտիրույթներում ինչպես պետք է գտնել մի կողմից համաշխարհայինփորձով ձեւավորված ունիվերսալ մոտեցումների, մյուս կողմիցտեղային առանձնահատկություններից բխող ուրույն մոտեցումներիհամադրելիությունը: Այսպես ասած մենթալիտե՞տը պետք է ենթարկվիիրավունքին, թե իրավունքը հարմարեցվի մենթալիտետին: Կա՞ այսպիսիդիլեմա ընդհանրապես:

Ձեր այս հարցին պատասխանում է արդեն իրավահամեմատությունը՝ իբրև գիտություն։ Փորձը ցույց է տվել, որ միջանձնային հարաբերությունների բնույթը բոլոր երկրներում սկզբունքորեն նույնն է։ Եվ հենց այս իրողությունն է, որ ընդհանրապես հնարավոր է դարձրել իրավահամեմատության՝ իբրև գիտության ծագումն ու զարգացումը։ Բոլոր երկրներում մարդիկ ապրում են հասարակության մեջ, որտեղ նրանք անխուսափելիորեն շփվում են իրար հետ։ Նրանք կնքում են պայմանագրեր, նրանք ամուսնանում են, կազմում ընտանիք, կրթություն են ստանում, աշխատում են, հաճախ վնասում են իրար, ծնվում են, մահանում են ևլն, ևլն։ Սրանք հասարակական հարաբերություններ են, որոնք բոլոր երկրներում ունեն կարգավորման կարիք։ Ու քանի որ դրանք ըստ էության նույնն են բոլոր տեղերում, ուստի ժամանակի ընթացքում իրավաբանները հասկացել են, որ սկզբունքորեն կարելի է նայել, թե ինչպես է կարգավորվում այս կամ այն հարաբերությունը ուրիշ երկրներում և ընդօրինակել այդ կարգավորումները։ Սկզբնական շրջանում առկա էր այն պատկերացումը, թե իրավահամեմատությունը հնարավոր է միայն մասնավոր իրավունքում, քանի որ, ինչպես արդեն ասացի, միջանձնային հարաբերությունները նույնն են բոլոր տեղերում, իսկ հանրային իրավունքի ոլորտում իրավահամեմատությունը հնարավոր չէ, քանի որ պետությունները միմյանցից էականորեն տարբերվում են թե՛ իրենց հատկանիշներով, թե՛ ձևավորման ու զարգացման պատմությամբ։

Սակայն վերջին շրջանում մեծ թափ է ստացել նաև իրավահամեմատությունը հանրային իրավունքի ոլորտում, որովհետև այսօրվա գլոբալ աշխարհում արդեն ամեն բան փոխկապակցված է։ Նաև հանրային իրավունքի ոլորտում պետություններին միավորում են որոշակի միջազգային ստանդարտներ, ուստի պետություններն այսօր արդեն պիտի բավարարեն որոշակի պահանջների, որոնք ընդհանուր են բոլորի համար։ Եվրախորհրդի անդամ երկրների համար, օրինակ, այդ ստանդարտը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան է։ Քանի որ այդ պետությունները կաշկանդված են կոնվենցիայով, ուստի այդ բոլոր երկրներում դատարաններն ազգային օրենքները պիտի մեկնաբանեն ու կիրառեն կոնվենցիայի պահանջներին համապատասխան։ Արդյունքում ստացվում է, որ բոլոր երկրներում մոտեցումները իրավական հարցերի վերաբերյալ սկզբունքորեն նույնն են լինելու։

Նույնը է՛լ ավելի մեծ ինտենսիվությամբ վերաբերում է Եվրոպական Միության անդամ երկրներին։ Բացի այդ, այսօր Եվրոպայում Սահմանադրությունները համարյա ստանդարտացված են։ Իսկ նորմերի նույն տեքստը տարբեր երկրներում արդեն այն բանի նշան է, որ դրանք պիտի ունենան նաև նույն նշանակությունը։ Թեև պետությունները պահպանում են որոշակի ազատություն այս կամ այն հարաբերության կարգավորման հարցում, սակայն տարբերությունները գնալով ավելի ու ավելի նվազում են։ Հետևաբար, թեև յուրաքանչյուր հասարակություն ունի իր մենթալիտետը, որն իր ազդեցությունն ունի հասարակական հարաբերությունների կարգավորման վրա, սակայն այդ ազդեցությունն անսահման չէ։ Կան սկզբունքային իրավական հարցեր, որոնք բոլոր երկրներում նույն վերաբերմունքին պիտի արժանան։

Մենթալիտետի դերը շատ ավելի մեծ է արդեն առկա նորմերի մեկնաբանման ու կիրառման ժամանակ։ Իմ կարծիքով՝ ոչ թե մենթալիտետը պիտի ենթարկվի իրավունքին կամ իրավունքն ամբողջովին հարմարեցվի մենթալիտետին, այլ պետք է գտնել այդ երկու գործոնների փոխազդեցության լավագույն տարբերակը։ Անպայման պետք է նայել ու սովորել այն երկրներից, որոնք արդեն վաղուց անցել են այն ճանապարհով, որով մենք հիմա գնում ենք, ու նաև պետք է պահպանել այն ազգային առանձնահատկությունները, որոնք մեզ տարբերում են ուրիշներից։ Մեկին կամ մյուսին բացարձակ առավելություն տալ չի կարելի, դա կխանգարի հասարակության բնականոն ու ժամանակին համահունչ զարգացմանը։ Աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, փորձում են վերցնել գերմանական իրավունքի լավագույն փորձը, քանի որ գերմանական իրավունքը հասարակական հարաբերությունների արդար ու արդյունավետ կարգավորման իմաստով համոզում է շատերին։ Գերմանական լավագույն փորձը մեր երկրում ճիշտ ներդնելու հարցում իմ օգնությունը պիտի որ կարևոր ու անհրաժեշտ լինի, քանի որ ես գիտեմ և՛ հայկական իրավունքը, և՛ գերմանականը։

Չխոսել այս մասին հնարավոր չէ: Ինչն է Գերմանիայում հաջողակիրավաբանին բերում Հայաստան աշխատանքի:

Նախ՝ Սահմանադրական դատարանում դատավոր աշխատելը մեծ պատիվ է յուրաքանչյուր իրավաբանի համար։ Այդ պաշտոնն ըստ էության իրավաբանական կարիերայի գագաթնակետն է։ Բացի այդ, ստացել եմ շատ լավ կրթություն և ունեմ հարուստ ու բազմազան աշխատանքային փորձ հատկապես սահմանադրական իրավունքի ոլորտում և մտածում եմ, որ Սահմանադրական դատարանում իբրև դատավոր աշխատելն իմ գտելիքներն ու փորձը կիրառելու լավագույն հնարավորություն է ընձեռում։ Ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանում աշխատելու դեպքում էական ներդրում կարող եմ ունենալ հայկական իրավունքի զարգացման գործում։


Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը. Փաշինյան

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը....

09:19

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

09:03

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը. փոխնախարար

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի...

14:22

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հայցը բավարարվել է

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության...

13:56

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

13:45

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը. Իվետա Տոնոյան

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ...

13:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01