ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 15-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Իտալիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկու ժողովուրդների դարավոր հարուստ պատմամշակութային ժառանգության վրա: Արարատ Միրզոյանի խոսքով՝ առկա են բոլոր նախադրյալները երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:
Ազգային ժողովի նախագահը կարևորել է անցյալ տարվա հուլիսին Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի այցը Հայաստան, որը նոր լիցք է հաղորդել հայ-իտալական բազմադարյա հարաբերություններին: Ըստ նրա` նման այցերը նպաստում են երկկողմ կապերի խորացմանն ու աշխուժացմանը:
Միջխորհդարանական կապերի զարգացման գործում արժևորելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ Ազգային ժողովում առաջիկայում կձևավորվի հայ-իտալական բարեկամական խումբ, և նրանց միջև կհաստատվեն գործընկերային ամուր կապեր:
Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում իտալացի խորհրդարանականների մասնակցության համար:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ իտալացի գործընկերներն աջակցություն կցուցաբերեն Իտալիայի խորհրդարանում հնարավորինս կարճ ժամկետում փաստաթուղթը վավերացնելու գործում:
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ուղղությամբ անձամբ դեսպանի ծավալած գործունեությունը՝ ի նպաստ երկու երկրների զարգացման ու բարօրության:
ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Իտալիայի Սենատի և Պատգամավորների պալատի նախագահների՝ մեր երկիր այցի հրավերները:
Վինչենցո դել Մոնակոն շնորհավորել է Արարատ Միրզոյանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համաձայնել, որ երկկողմ հարաբերությունները հենվում են բազմադարյա ավանդույթների վրա: «Իտալիան այն երկրներից է, որտեղ հայ համայնքը ձևավորվել է շատ վաղ ժամանակներից»,-ասել է դեսպանը:
Նա երկու երկրների միջև քաղաքական երկխոսության առաջմղման գործում կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: ՀՀ-ԵՄ համաձայնագրի առնչությամբ դեսպանը նշել է, որ վավերացման համար որևէ խոչընդոտ չկա, այն իրականացվում է ազգային օրենսդրության ընթացակարգերին համապատասխան:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15