Փաստ» թերթը գրում է. «Այս օրերի քննարկումների հիմնական «հերոսներից» մեկը դարձյալ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր: «Փաստ» թերթի տեղեկություններով, Թորոսյանը թիրախավորվել է հենց ՀՀ իշխանությունների «դաբրոյով», քանի որ նա վերջին շրջանում, ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, բավականին «պոպուլյարություն» էր ձեռք բերել հանրության և հատկապես առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում:
Տեղեկատվական տոտալ գրոհներն ավելի սրվեցին անցած շաբաթ կառավարության նիստում վարչապետի հետ տեղի ունեցած «բախումից» հետո, երբ Թորոսյանը «հանդգնեց» հակադրվել կառավարության ղեկավարի մոտեցմանը և ներկայացրեց սեփական պնդումները:
Ու թեև դա ներկայացվեց որպես իրական ժողովրդավարության նմուշ և դրական օրինակ, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով, վարչապետը ծանր է տարել, որ իրեն կարող է ինչ-որ մեկը հակաճառել, այն էլ՝ իր ենթականերից մեկը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Թորոսյանի գլխին «սև ամպեր» են կուտակվում, և նրա շուրջ օղակը գնալով սեղմվում է:
Ասվածի ևս մեկ ապացույց է այն փաստը, որ նախօրեին Քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց Թորոսյանի մտերիմ ընկեր Նարեկ Վանեսյանի դեմ, ով մեղադրվում է կաշառակերության մեջ: Նշենք, որ Վանեսյանը բոլորովին վերջերս իր դիմումի համաձայն ազատվել էր Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից:
Ի դեպ, այս համատեքստում շատ ուշագրավ էր Թորոսյանի՝ օրերս Վիեննայից արած ֆեյսբուքյան գրառումը, թե՝ «իմ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, որ մեր խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում մեր երկրի առողջապահական համակարգում»։
Մեր աղբյուրի պնդմամբ, փորձ է արվում Թորոսյանին կարգի հրավիրել, որ «չափերից դուրս չգա», իսկ եթե չստացվի, կարող են և հանգիստ հրաժեշտ տալ նրան, առավել ևս, որ ըստ խոսակցությունների, այդ պաշտոնին ձգտողների պակաս չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03