Նիդերլանդներում սկսել է աշխատել տարբեր ապրանքների պլաստիկ փաթեթները՝ պոլիէթիլենային տոպրակներն ու տարաները վերամշակող Եվրոպայում առաջին գործարանը: Այն վերամշակելու է տարեկան փաթեթավորման պլաստիկի 24 հազար տոննա, որից ստացվելու է պլաստիկ հումքի 15 հազար տոննա, հաղորդում է «Եվրոպուլս»-ը: Վերամշակված պլաստիկը հնարավոր կլինի կրկնակի օգտագործել փաթեթավորման համար կամ խառնել պլաստիկի այլ տեսակների հետ առավել երկարակյաց իրեր ստեղծելու համար: Մինչ այժմ ԵՄ-ում տարբեր ապրանքների պլաստիկ փաթեթները գրեթե չէին վերամշակվում: Նախ, քանի որ այդ տեսակի օգտագործված պլաստիկի վրա սովորաբար մնում էին սննդամթերքի հետքերը, իսկ դրանք մաքրելը թանկարժեք է: Այնուհետեւ, փաթեթավորման արտադրության համար պլաստիկի թեթեւ տեսակները բարդ է կրկնակի խտացնել: Գործարանը կառուցել է Attero ընկերությունը եւ անցկացրել է նախնական հետազոտություն LIFE AGANFOILS նախագծի շրջանակներում, որին աջակցում է ԵՄ-ի շրջակա միջավայրի պաշտպանության LIFE ծրագիրը: Ընկերությունը թեստավորել է մի քանի նոր տեխնոլոգիաներ, ընդ որում՝ գործարանի էներգիան ստացվում է հատուկ էլեկտրակայանում, որն աշխատում է վերամշակման համար ոչ պիտանի աղբի հիման վրա: Արդյունքում պարզ է դարձել, որ նոր տեխնոլոգիան բավականին արդյունավետ է, որպեսզի վերամշակված պլաստիկը մրցակցի շուկայում մեկանգամյա օգտագործման պլաստիկի հետ: Համաձայն պլաստիկից շրջակա միջավայրի պաշտպանության եվրոպական ռազմավարության՝ 2030 թվականին ԵՄ-ում փաթեթավորման ամբողջ պլաստիկը կվերամշակվի կամ կրկնակի կօգտագործվի: Անցած տարի Եվրախորհրդարանի պատգամավորներն առաջարկել էին ներառել այդ ցանկում սննդի համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաները եւս:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44