Ռուս երգչուհի Յուլյա Նաչալովայի փիար մենեջեր Աննա Իսաևան kp.ru-ի հետ զրույցում պատմել է նրա առողջական վիճակի մասին՝ մանրամասնելով, որ Star Hit-ի հրապարակած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ավելի վաղ Star Hit-ը տեղեկացրել էր, որ այսօր բժիշկները վիրահատել են առողջական ծանր վիճակում գտնվող Նաչալովային: Նշվել էր, որ բժիշկները շարունակում են պայքարել երգչուհու կյանքի համար և որ նա գտնվում է կայուն ծանր վիճակում՝ դեղորայքային կոմայում: Հայտնի է, որ Նաչալովան հենց ոտնաթաթի հետ կապված խնդիրների պատճառով էր գնացել հիվանդանոց, որտեղ էլ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Երգչուհու մոտ ուժեղ արնահոսություն էր սկսվել, որը բժիշկները չէին կարողացել արագ դադարեցնել: Սակայն Իսաևան պատմել է, որ վիրահատությունը տեղի է ունեցել ոչ թե այսօր, այլ ավելի վաղ: Բացի այդ, նա պատմել է, որ ոտնաթաթի վիրահատության մասին պատմությունը ճիշտ չէ: Միևնույն ժամանակ մենեջերը հաստատել է, որ երգչուհին կայուն ծանր վիճակում է և գտնվում է արհեստական կոմայում, սակայն կենսական նշանակություն ունեցող օրգանների ցուցանիշները բարելավվել են: Ինչ վերաբերում է Star Hit-ի անդրադարձին, ապա նշվում է նաև, որ վիրահատական միջամտությունից հետո Նաչալովան շարունակում է կոմայի մեջ գտնվել: Ներկայում հետվիրահատական բարդացումների մեծ հավանականություն կա: «Նա ուշքի չի գալիս, գտնվում է քնի վիճակում, որից նրան դեռևս դուրս չեն բերում: Յուլյայի մոտ թողնում են միայն ծնողներին: Ներկայում որևէ բժշկական միջամտություն չի լինի, բժիշկները պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը: Բժիշկների միակ մտավախությունը թոքերի այտուցման զգալի ռիսկն է»,-ասել է բժիշկը: Նշվում է, որ 38-ամյա երգչուհին ունի մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ հոդատապ, շաքարային դիաբետ:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44