ARM | RUS |

Կոալիցիաներ ստեղծողների «քաղաքական ախորժակը» բավարարելու համար տարբեր հաստիքներ են ստեղծվել. Գևորգ Պապոյանը՝ պետական ապարատի կրճատման մասին

17.03.19 | 14:44

Գործազրկության կրճատման համար պետք է տնտեսությունը զարգացնել, այլ ճանապարհ գոյություն չունի, պետական ապարատի ուռճացումն օգուտ չէ, պետությունը չի կարող լինել գործազրկության կրճատման գործոն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Նա նշեց, որ այն ճանապարհը, որն իրենք ունեն, օրինակ՝ հարկային վարչարարության պարզեցում, հիմնական հարկային դրույքաչափերի իջեցում, մեկ պատուհանի ներդրում, բիզնես-պետություն շփման մինիմալացում, այս ամենը միտված է նոր ներդրումների խթնամանը։ Սրանք մեկ օրվա լուծելու խնդիրներ չեն, դեռևս չլուծված խնդիրներ կան, և ժամանակի ընթացքում լուծելով՝ կհասնեն արդյունքի։

- Պարո՛ն Պապոյան, կառավարությունն օրերս քննարկեց կառուցվածքային փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ 5 նախարարություն կրճատվում է։ Քաղաքական դաշտում այս նախագիծը տարակարծությունների առիթ է դարձել, քանի որ տեսակետ կա, որ հստակ հիմնավորում չկա՝ ինչո՞ւ է օպտիմալացվում կառավարությունը։

- Երբ խոսում ենք մեր պետական կառավարման ապարատի անարդյունավետության մասին, ըստ էության, ոչ ոք սա չի հերքում, քանի որ սրա մասին բոլորն են խոսել, նույնիսկ նախկին կառավարությունը։ Նպատակն է օպտիմալացմամբ գնալ ավելի կոմպակտ, ճկուն ու ավելի արագ խնդիրները լուծող նախարարությունների ստեղծմանը, և այն հաստիքները, որոնք ժամանակի ընթացքում ավելացվել են, կրճատվեն։ Տասնյակ տարիներ՝ հատկապես 2003-2004 թթ.-ից հետո, երբ ստեղծվեցին տարբեր կոալիցիաներ, այդ կոալիցիաներ ստեղծողների «քաղաքական ախորժակը» բավարարելու համար տարբեր մարզպետարաններում փոխմարզպետների հաստիքներ ստեղծվեցին, նոր նախարարություններ ավելացան, փոխնախարարներ և այլն։ Այսինքն՝ պետական կառավարման ապարատի ուռճացումը լուծել է քաղաքական խնդիր, որ կոնկրետ մարդու համար նախարարի պաշտոն ապահովեն։ Այս մարդիկ նաև ժամանակի ընթացքում իրենք իրենց հետ նոր մարդիկ են բերել և այլն։ Արդյունքում՝ պետական կառավարման համակարգը մեծացել է, արդյունավետությունն՝ ընկել։ Պետք է նկատել, որ օպտիմալացումը կառավարությունը սկսել է ինքն իրենից, քանի որ կրճատեց փոխվարչապետ, նախարար, բոլոր փոխմարզպետները մինչև վերջերս ունենին 3 կամ ավել տեղակալներ, իսկ հիմա 1 տեղակալ ունեն։ Կարևոր հիմնավորումն այն է, որ մենք նախարարությունների ֆունկցիոնալ խնդիրը պահպանում ենք, մեկ միասնական նախարարություն ենք ստեղծում, բայց ֆունկցիոնալ առումով խնդրի չի առաջանում։ Պարզապես, օրինակ, եթե մշակույթ, կրթություն, սպորտ միանում են, վերացվում են բուն մասնագիտական բաժիններին օժանդակող ծառայությունները, այլ ոչ թե բուն մասնագիտական բաժինը։ Այն բաժինները, որոնք ոլորտային քաղաքականություն են մշակում ու իրականացնում, շարունակում են ամբողջ ծավալով պահպանվել։

- Հնարավո՞ր է՝ գնում եք կրճատումների, որպեսզի գումար խնայվի, քանի որ ՀՀ արտաքին պարտքի սպասարկման հետ կապված 2020թ.-ին խնդիրներ կարող են լինել։

- Համաձայն չեմ, ավելին ասեմ՝ գաղափարական առումով պետք է այնպես լինի, որ խնայված գումարները ոչ թե ուղարկվեն պետական բյուջե զուտ խնայողություն ունենալու համար, այլ խնայված գումարները պետք է ուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը, որ մեր պետական ապարատը լինի ավելի մրցունակ, քանի որ պետական ապարատում աշխատավարձերը ցածր են, և բարձր որակավորում ունեցող մասնագետների, թոփ-մենեջերների համար մեր պետական ապարատի առաջարկած պայմաններն ընդհանրապես հետաքրքիր չեն։ Լավագույն մասնագետներին պետական ապարատ բերելու, նաև մասնավորից բերելու համար պետք է աշխատավարձ բարձրացնենք, այդ ժամանակ մենք կլուծենք պետական կառավարման համակարգի արդյունավետության խնդիրը։

- Դուք խոսում եք պետական ապարատի արդյունավետության հիմքով կրճատման մասին, սակայն կառավարությունը որևէ հստակ հաշվարկ չի ներկայացնում, թե քանի՞ հոգի է կրճատվելու, չկա հիմնավորում, որ 25 հոգի կրճատվելու է, ինչի արդյունքում այս խնդիրն է լուծվելու։

- Հիմա ընթանում է վերլուծությունների հիման վրա ձեր ասած իրական կարիքների գնահատման գործընթաց, որ այս-այս վերլուծության հիման վրա այս վարչությանը հարկավոր է այսքան աշխատակից։ Կոպիտ ասած՝ մենք չենք դնում ու, գերանդին ձեռներս, հնձում պետական կառավարման համակարգը, որի արդյունքում կարող են նաև խնդիրներ առաջանալ։ Այսօր խոսում են 10 հազար աշխատակցի կրճատման մասին, բայց դա փոթորիկ է մեկ բաժակ ջրում։ Այսինքն՝ մի գրություն է, որ հոկտեմբերին է եղել ու ընթացք չի տրվել, հետևաբար կարող եմ ասել, որ հավանության չի արժանացել։

- Ուզում եք ասել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու ֆինանսների նախարար Ատոմ Ջաջուղազյանի՝ վարչապետին ուղղված գրությունը՝ 10 հազար աշխատակից կրճատելու հետ կապված, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժե՞լ է։

- Չեմ պնդում, որ մերժվել է, բայց մեկ բան ակնհայտ է՝ մենք ունենք առաջարկ, բայց չկա այն գործողության մեջ դնելու ընթացք։ Ինչպես նաև, ըստ էության, մեր պետական ապարտում 18 հազար մարդ է աշխատում, իսկ 10 հազարին կրճատելն իրատեսական չէ։ Վստահ կարող եմ ասել, որ նման թվերի մասին չի կարող խոսք լինել։ Այս փուլում մի քանի տասնյակ մարդ է, վարչապետն էլ ասաց 40 մարդ, և գործընթացը սահուն անցկացնելու դեպքում կարող է հասնել մինչև 100-ի։ Լուրջ կրճատումներ չեն լինի, բայց մարդիկ, որոնք գործառույթ չունեն իրականացնելու, պետք է հեռանան, քանի որ նրանց պահում են ՀՀ մյուս քաղաքացիները, որոնք հարկ են վճարում։ Այդ մարդկանց պետք է ուղղորդել, որ տնտեսության մեջ իրական արդյունք ստեղծեն՝ լեզուներ, ինչու չէ՝ համակարգչային գիտելիքներ տալով։

- Պարո՛ն Պապոյան, միայն ասում եք, որ պետք է աշխատեք կրճատված մարդկանց նոր հմտություններ սովորեցնելու ուղղությամբ, բայց գործնական քայլ ու ծրագրեր չկան։

- Կարևոր հարց է, բայց երբ խոսում եք ծրագրերի մասին, ասեմ, որ ես՝ որպես ԱԺ պատգամավոր, առաջարկ անելու եմ, վստահ եմ՝ այս գործողությունն այս ճանապարհով է գնալու։ Երբ խոսում ենք 40-50 հոգու մասին, ապա այդ 40-50 հոգու շահերը կարող են ոնտահարվել, բայց մյուս կողմից կա այն հարցը, թե ՀՀ քաղաքացիները պատրա՞ստ են վճարել մարդկանց համար, որոնք գործառույթ չունեն։ Հանրային շահը չի կարող տուժել, եթե 18 հազարի տեղն ունենք 36 հազար պետական ապարատ, 18 հազարով կկրճատենք գործազրկությունը, բայց դուք՝ որպես հարկատու, սրա հետ համաձա՞յն եք:

- «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի առանցքային կետերից մեկը գործազրկության հաղթահարումն էր, սակայն, ցավոք, մենք դեռևս տեսնում ենք, որ լինում են միայն կրճատումներ: Ի՞նչ քայլեր եք նախատեսում իրականացնել գործազրկության հաղթահարման համար:

- Երբ մենք խոսում են կառավարության կառուցվածքի կրճատման մասին, սա օդից վերցված չէ, կառավարության կառուցվածքի կրճատումը, ընդհանրապես, օպտիմալացումը եղել է կառավարության ծրագրում, իսկ մեր ընտրողների Գործազրկության կրճատման համար պետք է տնտեսությունը զարգացնել, այլ ճանապարհ գոյություն չունի, պետական ապարատի ուռճացումն օգուտ չէ, պետությունը չի կարող լինել գործազրկության կրճատման գործոն, պետությունն ինքը պետք է ստեղծի պայմաններ, տա հնարավորություն, արդյունավետ օրենքներ ընդունի, ներդրումային միջավայր ստեղծի, պետական ապարատն օպտիմալացնելով՝ վարչարարությունը քչացնի, որ բիզնեսը պետության մեջ իրեն լավ զգա։ Այն ճանապարհը, որ մենք ունենք, օրինակ՝ հարկային վարչարարության պարզեցում, հիմնականում հարկային դրույքաչափերի իջեցում, մեկ պատուհանի ներդրում, բիզնես-պետություն շփման մինիմալացում, այս ամենը միտված է նոր ներդրումների խթնամանը։ Սրանք մեկ օրվա լուծելու խնդիրներ չեն, դեռևս չլուծված խնդիրներ կան, և ժամանակի ընթացքում լուծելով՝ կհասնենք արդյունքի։Ավելի քան 70 տոկոսը հավանություն է տվել այդ ծրագրին։ Այստեղ էլ մեր բնակչության մեծ մասի հետ ունենք կոնսեսուս։

- Նկատեցիք, որ կառավարությունն օպտիմալացումը սկսել է իրենից: Այս պարագայում, օրինակ՝ ինչո՞ւ չվերացվեց փոխվարչապետի հաստիքը, չէ՞ որ, ինչպես ասում են, դա ստեղծվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի համար: Տնտեսագետների կարծիքով՝ որոշ նախարարությունների ղեկավարներ կարող էին կատարել փոխվարչապետի գործառույթը:

- Եթե նախկինում նույն առաջին փոխվարչապետի պաշտոնը մտածվել էր հատուկ Կարեն Կարապետյանի համար, բնական է, որ նոր իրավիճակում դրա կարիքը չկա, և այդ հաստիքը վերացվեց։ Կան որոշակի գործառույթներ՝ նախարարությունների մասով, որոնք համակարգվում են փոխվարչապետների կողմից, սա շատ կարևոր է։ Ըստ էության՝ երկրի ղեկավարը վարչապետն է, ով ունի ավելի լայն հնարավորություններ, քան նախկինները, իսկ նախկին վարչապետերը ներկայիս փոխվարչապետի գործառույթներ ունեին: Հիմա վարչապետը շատ ավելի մեծ խնդիրներ պետք է լուծի, այդ թվում՝ նաև արտաքին քաղաքական, հետևաբար այս առումով պետք են փոխվարչապետեր, որոնք կհամակարգեն կառավարության աշխատանքը, առավել ևս այդ ինստիտուտների վերացումը բյուջեի համար լրացուցիչ լուրջ խնայողություն չէ, ավելին ասեմ՝ արդյունքում ստացված ոչ համակարգվածության արդյունքում մենք կարող ենք ավելի խնդրահարույց պետական կառավարման ապարատ ունենալ:


Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը. Փաշինյան

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը....

09:19

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

09:03

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը. փոխնախարար

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի...

14:22

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հայցը բավարարվել է

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության...

13:56

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

13:45

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը. Իվետա Տոնոյան

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ...

13:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01