Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազիօսմանփաշա շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, դիմելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուին, պահանջել է, որ նա քաշի որդու` Յաիրի ականջը: Ավելի վաղ Նեթանյահուի որդին միացել էր Էրդողանի և Նեթանյահուի Twitter-յան բանավեճին»: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: Յաիր Նեթանյահուն Twitter-ում գրել էր, որ Ստամբուլը Կոստանդնուպոլիս քաղաքն է, Բյուզանդական կայսրության մայրաքաղաքն ու ուղղափառ քրիստոնյաների կենտրոնը ավելի քան 1000 տարի՝ մինչև թուրքական օկուպացիան: Թուրքիայի նախագահը, ի պատասխան այդ գրառմանը, արձագանքել է հետևյալ կերպ. «Նեթանյահու, մի հատ քաշի՛ր որդուդ ականջը: Եթե այս հարցում չափն անցնեք, ապա մենք տարբեր դաստիարակչական մեթոդներ ունենք և գիտենք, թե ինչպիսի դաս պետք է տալ Ձեզ: Սա արդեն Ստամբուլն է»: Էրդողանն արտաբերել է հաճախակի կրկնվող այն խոսքերը, որ մինարեները իրենց սվիններն են, գմբեթները` սաղավարտները, մզկիթները` զորանոցները, մուսուլմանները` իրենց զինվորները և որ ոչինչ չի կարող վախեցնել իրենց: Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Twitter-ի էջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ կոշտ գրառում էր կատարել, որտեղ մասնավորապես ասվել էր. «Թուրքիայի բռնապետը հարձակվում է Իսրայելի ժողովրդավարության վրա, մինչդեռ թուրք լրագրողները և դատավորները հայտնվում են թուրքական բանտերում»։ «Հե՛յ Նեթանյահու, ուշքի արի: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպանող անխիղճ ես»,- ելույթի ժամանակ Նեթանյահուին դիմելով՝ ասել էր Էրդողանը: Թուրքիայի նախագահն Իսրայելի ղեկավարին մեղադրել է այն բանում, որ հրեական ոստիկանության ու զինված ուժերի ծառայողները կոշիկներով ներխուժում են Երուսաղեմի մզկիթներ, որոնք սրբավայրեր են մուսուլմանների համար: «Մենք այս երկրում ոչ մի հրեայի նկատմամբ զուլում չենք արել, ոչ մի սինագոգում ձեր արածները չենք արել: Մեզ մի փորձիր, մենք այդ խաղերին չենք տրվելու, բայց դրա պատասխանը միջազգային հարթակներում ձեզանից պահանջելու ենք»,- ասել է Էրդողանը: Յաիր Նեթանյահուն, պատասխանելով հորը բռնապետ անվանած Էրդողանին, Twitter-ում գրել էր․ «Ես նաև կհիշեցնեմ իրեն հայերի, հույների ու ասորիների դեմ Թուրքիայի իրականացրած ցեղասպանության մասին։ Նրանք էթնիկապես մաքրեցին ողջ քրիստոնեաներին Փոքր Ասիայից»։
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55