Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Հովակիմյանը մարտի 14-ին հանդիպում է ունեցել եվրոպական հարցերով Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի (Aleš Chmelař) հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարի տեղակալը ողջունել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և բարձր գնահատական տվել հայ-չեխական հարաբերություններին, անդրադառնալով նրանց բազմազանությանն ու ակտիվությանը, կարևորելով Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության խորացումը։
Դեսպան Հովակիմյանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և հայ-չեխական հարաբերություններին տրված բարձր գնահատականի համար, ներկայացրել է դրանց զարգացման համար դեսպանության կողմից նախաձեռնվող քայլերը, անդրադարձ է կատարել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին՝ պարզաբանելով ՀՀ դիրքորոշումը։
Դեսպանը հատուկ ուշադրություն է դարձրել ԵՄ հետ հարաբերությունների գործընթացին, կարևորելով ՉՀ խորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի (CEPA) վավերացման գործընթացի արագացումը, ինչպես նաև Չեխիայի հետ ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի վերաբերյալ բանակցությունների մեկնարկը։ Քննարկվել է երկկողմ բարձրաստիճան այցելությունների և քաղաքական խորհրդակցությունների օրացույցը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ապրիլի 16-17-ին Պրահայում կայանալիք ԵՄ Արևելյան Գործընկերության անդամ պետությունների հոբելյանական հանդիպմանը՝ նվիրված տնտեսական խնդիրներին։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01