ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային տնտեսական ֆորումը նվիրված է թվայնացման խնդիրներին, ինչը գլոբալ թրենդ է՝ ուղղված կյանքի տարբեր ոլորտների, այդ թվում, տնտեսական հարցերի արդիականացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «МИР» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Այդ թրենդն իր հետ բերում է էլեմենտներ, որոնք էլ իրենց հերթին նպաստում են կյանքի որակի բարձրացմանը: Դա նշանակում է, որ կա ներուժ տնտեսության աճի ապահովման, տարբեր խնդիրների հետ կապված համատեղ որոշումներ փնտրելու համար և այլն: Մեր համաժողովը նվիրված է հենց արդիական հարցերի քննարկմանը, որոնք կարող ենք ԱՊՀ երկրների տարածքում համատեղ իրացնել»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Հանրության տարբեր շերտերի կյանքում ի՞նչ կփոխվի թվային տնտեսության զարգացմամբ: Հարցին ի պատասխան, Տիգրան Սարգսյանը նշել է, որ դա առաջին հերթին նպաստում է կոնկրետ ուղղություններով աշխատանքի, գործողությունների արդյունավետության բարձրացմանը: Օրինակ, ձևավորվում են էլեկտրոնային առևտրային հարթակներ, որի միջոցով սպառողը կարող է ապրանք ընտրել առանց միջնորդի: Դրանից բացի, սպառողն ապրանքի ընտրության լայն հնարավորություն է ունենում, ինչպես նաև, կարող է այն պատվիրել՝ տանից դուրս չգալով: Այդ ամենը տեղի է ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ:
«Այսօր տնտեսական մի շարք ուղղություններով աշխատում ենք, որ կիրառվեն թվային լուծումներ: Օրինակ, ապրանքների շրջանառության հսկողության նպատակով հետագծելիությունը: Այս գործիքը հնարավորություն է տալիս տեսնել այն ապրանքների շարժը, որոնք մտնում են ԵԱՏՄ տարածք, հատում են անդամ երկրների սահմանները: Դա շատ կարևոր տեխնոլոգիական խնդիր է: Գնորդը, ապրանք ձեռքբերելիս, կարող է ծանոթանալ այդ ապրանքի պատմությանը»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Որքանո՞վ են մասնագետները պատրաստ այդ թվայնացման գործիքակազմն իրականացնելու համար: Պատասխանելով հարցին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այսօր բարձր որակավորում ունեցող մասնագետների պակաս կա թվայնացման ոլորտում:
«Այդ ուղղությամբ լուծումներ են առաջ քաշվում, օրինակ` ղազախ մեր գործընկերները առաջարկել են ձևավորել աշխատաշուկայի էլեկտրոնային հարթակ: Դա կարևոր է, որովհետև այդտեղ գործատուները և աշխատանք փնտրողները կարող են տեսնել ԵԱՏՄ տարածքում աշխատաշուկայի շարժը, գտնել աշխատանք, և փնտրել մասնագետներ»,-ավելացրել է նա:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն էլ առաջարկել է իր մոտ արդեն կիրառվող ապրանքների ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով հաշվառման կարգը կիրառել ԵԱՏՄ տարածքում: Եվրասիական տնտեսական խորհուրդը հավանության է արժանացրել:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01