Գուցե ես մի քիչ շատ եմ սիրում այլաբանություններով խոսել եւ երբեմն այլաբանության եւ իրականության սահմանը շատ հստակ չի: Ահա այսպես իր մեծ ասուլիսի ժամանակ պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի հիշեցմանը, որ ինքը վարչապետ ընտրվելուց հետո հայտարարել էր, որ նախկինում նախկին գործարարները Բաղրամյան 26 ճամպրուկներով փողեր են տարել: Լրագրողը նաեւ նկատեց. «Այդպես էլ չհասկացանք ովքեր են տարել, որքան են տարել, ում են տարել: Եթե հենց Սերժ Սարգսյանին են տվել, ինչու դրա համար նա պատասխանատվության չի ենթարկվում: Գործարարները իրենց կամքո՞վ են տվել, թե պարտադրանք է եղել»: Ի պատասխան Փաշինյանը նշեց. «Հայաստանում կոռուպցիա է եղել, ՀՀ իշխանությունը կոռումպացված է եղել: Ենթադենք այդ կոռուպցիան երբեմն եղել է ճամպրուկով, երբեմն եղել է դրասմական փոխանցումով: Հանճարեղ է պետք լինել, որ բանկից բանկ փող փոխանցեն: Ինչքան պետք է վստահ լինեն իրենց վրա, որ առաջիկա 100 տարում իրենք են իշխանությունը, որ բանկից բանկ փող փոխանցեն: Այդ հարցը շատ են տալիս՝ բա ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նստած չի, ու այդ հարցն ինձ է ուղղված: Ես չեմ որոշում՝ ով նստի, ով չնստի: Քրեական գործի նախաքննությունն է որոշում՝ ով նստի, ով չնստի: Սա շատ կարեւոր նրբություն է: Քրեական գործեր կան, որ պետք է քննվեն. Եթե պետք է ինչ-որ մեկը նստի՝ կնստի, եթե պետք է ինչ-որ մեկը պետք է չնստի՝ չի նստի»: Վարչապետն ընդգծեց, որ հիմա ասում են՝ մի շարք քրեական գործերով քաղաքական հետապնդում է իրականացվում. «Ես դրան պատասխանում եմ՝ ես հիմա մեկ տարի կլինի վարչապետ եմ, ենթադրենք ինչ-որ մի ժամանակ վարչապետ եմ լինելու: Իմ հայտարարագիրը հրապարակված է, բոլորդ կարող եք տեսնել, թե ես, իմ ընտանիքի անդամները վարչապետ լինելու պահին ինչ գույք ենք ունեցել: Հիմա նրանք, որոնք որոշ դեպքեր անվանում են քաղաքական հետապնդում, նրանք ասում են՝ նորմալ կլինի, եթե 1-2 տարի հետո պարզվի, որ ենթադրենք, իմ որդին միլիոնատեր է: Նրանք դա են ասում. Որ ենթադրենք 3 տարի, 5 տարի հետո իմ որդին ճամպրուկով տանի մի հատ բանկ, ասի՝ հաշվեհամար բացեք, 27 մլն դոլար եմ բերել, դնեմ իմ հաշվին: Դա նորմալ բան է: Այդպես են մեկնաբանում այն մարդիկ, որոնք որոշ դեպքեր անվանում են քաղաքական հետապնդում: Չի կարող լինել այդպիսի բան»:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01