Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է, և դրա ճանաչումն ու դատապարտումը նախ և առաջ բարոյական պատասխանատվություն է, հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով թուրք-իսրայելական լարված հարաբերությունների ֆոնին ցեղասպանության հարցի շահարկման վերաբերյալ հարցին: «Ցեղասպանությունների կանխարգելման գործընթացը համամարդկային արժեքների գերակայություն է, մարդու իրավունքների վերահաստատումն է ուղղված նման հանցագործությունների կանխարգելմանը, ինչպես նաև կրկնության բացառմանը և դրանք պետք է զերծ լինեն որևէ ներքաղաքական համատեքստից կամ աշխարհաքաղաքական զարգացումներից»,-ասաց ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ Հայաստանի համար անընդունելի է Հայոց ցեղասպանության շահարկումը Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին: «Մենք մշտապես աշխատելու ենք, մեր ջանքերն ենք ներդնելու միջազգային հանրության պայքարին՝ ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ: Սա Հայաստանի ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգում այն տեսլականով, որ որևէ ժողովուրդ այլևս չվերապրի այն, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ»,-հավելեց ԱԳՆ խոսնակը: Մեկնաբանելով Իսրայելում Հայաստանի դեսպանություն ունենալու հեռանկարի մասին տեղեկատվությունը՝ նա ասաց, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ցանցի ընդլայնման հնարավորությունը մշտապես եղել է Հայաստանի քաղաքական օրակարգում և դա պայմանավորված է դիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող շարունակական բարեփոխումներով: Այդ հարցին դեռևս հոկտեմբերին անդրադարձել է Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` իսրայելական թերթերից մեկին տված հարցազրույցում: «Սա շարունակական գործընթաց է և դրա զարգացումների վերաբերյալ բնականաբար հանրությունը պատշաճ կերպով տեղյակ կպահվի: Մենք Իսրայելի հետ ունենք ձևավորված օրակարգ և դրա բաղկացուցիչ մասն են կազմում նաև փոխադարձ այցելությունները: Երբ հստակություն լինի այցելությունների օրակարգի շուրջ, տեղյակ կպահենք»,-հավելեց Նաղդալյանը:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01