Ավշարի դպրոցում պրոցեսներ են տեղի ունեցել, որոնք, ցավոք, մինչև հիմա չեն կարգավորվում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դպրոցում տեղի ունեցող դասադուլներին ու գործադուլին:
Հիշեցնենք, որ մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ են սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ տնօրենին նշանակել են մարզպետի սպառնալիքների ներքո: Մինչ օրս դասերը չեն վերականգնվել:
Նախարարը նշեց, որ նախարարության ներկայացուցիչներ են եղել դպրոցում և փորձում են վերականգնել աշակերտների իրավունքները: «Բայց այդ հարցում նաև ծնողները պետք է աջակցեն մեզ, և կարծում եմ՝ վերջնագրերով խոսելու տարբերակը, որը դրվել է, որ չենք գնա դպրոց, մինչև որ տնօրենը չհեռանա՝ ճիշտ չէ: Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ոչ վերջնագրերով, իրենց երեխաների կրթական իրավունքն է խախտվում»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում բարեկամական կապերով ուսմասվարին նշանակելու խնդրին, որը նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը չի հերքել, որ իր մորաքրոջ հարսն է դպրոցում ուսմասվար ընդունվել, նախարարն ասաց, որ նման բան չկա, որևէ ուսմասվար չի նշանակվել: Իսկ թե այդ դեպքում ինչի մասին էր խոսքը, Հարությունյանը նշեց, որ իբրև թե մորաքրոջ հարսին պետք է բերեին այդտեղ նշանակելու, բայց այնտեղ որևէ նշանակում չի եղել: Հարցին, թե նշանակումն այսինքն կասեցվե՞լ է, նախարարն ասաց, որ չի իմանում, պետք է Գարիկ Սարգսյանից հարցնել:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ միանշանակ դեմ է խնամիաբարեկամական ծանոթներով կապերով նշանակումներին և պնդեց, որ այդ ձևով որևէ մրցույթ չի անցկացվել, և որևէ մեկը չի հաղթել:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01