Համաշխարհային բանկն այսօր հրապարակել է «Փոփոխելու հզոր մանդատ՝ գլոբալ տնտեսական աճի դանդաղման պայմաններում։ 2019թ․, ձմեռ» երկրի տնտեսական զեկույցը:
Զեկույցում կանխատեսվում է, որ այս տարի ՀՀ ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4.3 տոկոս:
«Մեր ելակետային սցենարը նախատեսում է 2019 թ. ՀՆԱ-ի աճի ավելի ցածր, բայց դեռևս հաստատուն տեմպ՝ ցածր գնաճի ու կայուն պետական ֆինանսների նպաստավոր մակրոտնտեսական միջավայրի պայմաններում: 2019 թ. համաշխարհային և տարածաշրջանային աճի կանխատեսվող ավելի ցածր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման վրա»,- ասվում է զեկույցում:
Փաստաթղթի համաձայն՝ երկրի ներսում աճին կնպաստի չափավոր բյուջետային ընդլայնումը, տնային տնտեսությունների (այդ թվում՝ հիպոթեքային) վարկավորման շարունակական կայուն աճը և բիզնեսի բարելավված տրամադրվածությունը:
«2018 թ. գրանցված գերակատարողականից հետո 2019 թ. բյուջեն նախատեսում է որոշակի բյուջետային ընդլայնում՝ արտացոլելով ՀՆԱ-ի 50 տոկոսից ցածր չափով կառավարության պարտքի պահպանմանը համապատասխան միջնաժամկետ բյուջետային շրջանակը: Դրամավարկային և փոխարժեքային քաղաքականությունը կշարունակի կենտրոնացած լինել առավել ռիսկային արտաքին միջավայրի պայմաններում գների կայունության պահպանման վրա»,- գրում է Համաշխարհային բանկը:
Միաժամանակ խոսվում է կանխատեսման ռիսկերի մասին:
«Արտաքին միջավայրում առաջացող համաշխարհային առևտրային և քաղաքական լարվածությունների պատճառով Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր հանդիսացող երկրներում կարող են առաջանալ կամ խորանալ տնտեսական անկումները: Ներքին ճակատում Հայաստանի տնտեսության բարեփոխումը կպահանջի հաստատակամ ջանքեր բազմաթիվ ուղղություններով, որոնք կարող են հանդիպել անձնական շահերի կամ ընկալվող բարձր ծախսերի հետ կապված դիմադրությանը:
Միևնույն ժամանակ առանց նման հաստատակամ բարեփոխումների հնարավոր չէ հասնել շոշափելի արդյունքների աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական խնդիրների ավելի հաջող լուծման և ներդրումներ ներգրավելու համար գործարար միջավայրի բարելավման հարցերում: Նշված արդյունքների ձախողումը կարող է կրկին բորբոքել սոցիալական և քաղաքական լարվածությունը և տնտեսական անորոշության պատճառ դառնալ»,- ասված է զեկույցում:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01