Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հիմնադրման 40-ամյակին նվիրված համերգին քոլեջի երգեցողության և գործիքային բաժնի սաները կատարեցին Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ջիվան Տեր-Թադևոսյանի, Էվելինա Մակարյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մարտին Վարդազարյանի, Արթուր Գրիգորյանի և Քրիստ Մանարյանի ստեղծագործությունները:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` համերգային երեկոն անցկացվեց մարտի 20-ին Հայաստանի երաժշտական ընկերության համերգասրահում:
«Սա միակ համերգը չէ, որով նշելու ենք հիմնադրման քառասունամյակը: Համերգներ ենք նախատեսում նաև Հայաստանի մարզերում»,- նշեց քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանը:
Նրա խոսքով` քոլեջում կան տարբեր բաժիններ` էստրադային, վոկալ-գործիքային, պար, դերասանական, ռեժիսուրա, ջազ և այլն: Դասավանդվում են բարձրակարգ մասնագետներ:
«Կարծում եմ` իր տեսակով սա եզակի քոլեջ է: Երբ այն ստեղծվեց, կար դասական արվեստի դպրոց, կային պարի բազմաթիվ դպրոցներ, բայց էստրադայի և ջազի մասնագիտական հաստատություն չկար: Ակսել Բակունցի շնորհիվ ստեղծվեց քոլեջը: Բազմաթիվ ուսանողներ, սովորելով մեր քոլեջում, ստացան բավականին հիմնավոր կրթություն, քանի որ այստեղ դասախոսների հրաշալի կազմ էր: Քոլեջում են աշխատել Ռոբերտ Ամիրխանյանը, Արմեն Թութունջյանը, Ռուբեն Մաթևոսյանը, բարձր պրոֆեսիոնալներ, որոնք իրենց դերն են խաղացել ուսանողների մասնագիտական զարգացման գործում»,-նշեց քոլեջի գործիքային բենդի ղեկավար Խաչիկ Սահակյանը:
Երգիչ, երգահան, սցենարիստ Քրիստ Մանարյանը, որը դասախոսում է քոլեջի ռեժիսուրայի բաժնում, շեշտեց, որ իր ուսանողների մեծ մասն արվեստագետների ընտանիքներից են, գիտեն, թե ինչ է թատրոնը, հեռուստատեսությունը: «Նրանցից շատերն աշխատում են արվեստի բնագավառում, փորձ ունեն, գիտեն` ինչ անել: Նրանց մեջ տեսնում եմ բարձր պատասխանատվության զգացում իրենց գործի հանդեպ: Քոլեջում նախանձախնդիր մարդիկ են աշխատում և սովորում»,-ասաց Մանարյանը:
Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն ընդգծեց, որ քոլեջի հիմնադիր Ակսել Բակունցը նվիրյալ էր, բանիմաց երաժիշտ, անհատականություն, ինչը նույնպես դրական ազդեցություն ուներ քոլեջի ձևավորման վրա: «Քոլեջ, որտեղ տիրում էր բարությունը, երաժշտական նուրբ զգացողության սկզբունքը: Այս քոլեջը ոչ միայն կրթական, այլև արտադրական կառույց է: Սա արդեն իսկ ձևավորված օրգանիզմ է, որն ապրում է: Հեռանկարները նույնպես լավն են»,-նշեց կոմպոզիտորը և հավելեց` պարտադիր չէ, որ այստեղ սովորող բոլոր ուսանողները դառնան համաշխարհային դեմքեր, բայց այն, որ այստեղ սովորողների մեջ սերմանվում է ջազային և էստրադային երաժշտության հանդեպ սեր, նրանք ընկալում են երաժշտությունը որպես մասնագիտություն, դա հրաշալի է»,-եզրափակեց Վարդազարյանը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01