Թոքաբորբի ախտանիշների մեծամասնությունը սխալմամբ ընկալվում է որպես մրսածության եւ գրիպի նշաններ: Մեծ Բրիտանիայից փորձագետները 8 առիթ են նշել իր կամ մերձավորների մոտ թոքերի բորբոքում կասկածելու եւ ժամանակին բուժում սկսելու համար:
1. Հազ: Այսպես կոչված թաց հազը թոքաբորբի դասական ախտանիշ է: Բակտերիական թոքաբորբի դեպքում օրգանիզմում կանաչ կամ դեղին խորխ է առաջանում: Այն կարող է արյան կաթիլներ պարունակել, ինչը կապված է թոքային հյուսվածքում պաթոգենների հայտնվելու հետ: Արյունոտ լորձը ամենից հաճախ դիտարկվում է լեգիոնելլայի բակտերիաների առաջացրած թոքաբորբի դեպքում:
2. Ջերմ: Երեխաների մոտ թոքաբորբի դեպքում 39-40 աստիճանից բարձր ջերմություն է դիտարկվում: Ավելի հասուն հիվանդների մոտ հաճախ չափավոր բարձր ջերմաստիճան է դիտարկվում:
3. Շնչահեղձություն: Թոքաբորբը բորբոքային հիվանդություն է: Այս հիվանդությունն առաջացնող պաթոգենը մեծ մասամբ հարձակվում է թոքերի խոռոչների վրա: Երբ թոքերում պաթոգենների ծանրաբեռնվածությունն աճում է, դրանք սկսում են ներթափանցել քթի եւ կոկորդի շնչուղիներ: Դա շնչառության հետ կապված խնդիրներ է առաջացնում: Շնչահեղձությունը հաճախ կարող է դիտարկվել ֆիզիկական ակտիվության կամ լարվածության դեպքում:
4. Ցավ կրծքավանդակում: Բորբոքային գործընթացների ուժգնացման դեպքում աճող, առաջընթաց ապրող հազ է զարգանում: Դրա հետ միասին հիվանդը կրծքավանդակում բութ ցավ է զգում: Երբեմն դա այնքան ուժեղ է դառնում, որ թոքաբորբի զոհը նորմալ շնչառության եւ հազի դժվարություն է ունենում:
5. Զառանցանք: Շնչառության պակասը կարող է ուղեղը զրկել թթվածնի եւ այլ սնուցող նյութերի անհրաժեշտ քանակությունից: Իսկ դա գիտակցության խառնաշփոթ եւ մտածողության անհստակություն կամ ուղղակի զառանցանք կառաջացնի: Տվյալ ախտանիշը հատկապես հաճախ դիտարկվում է տարեց հիվանդների մոտ:
6. Քրտինք: Բարձր ջերմաստիճանի եւ դողի դեպքում ինտենսիվ քրտնարտադրություն է դիտարկվում: Դա բակտերիական թոքաբորբ առաջացնող վարակի եւս մեկ բնութագրական նշան է:
7. Շուրթերի եւ եղունգների գույնի փոփոխություն: Բակտերիական թոքաբորբի դեպքում շնչահեղձությունը կարող է օրգանիզմի բջիջների թթվածնային քաղց առաջ բերել: Եղունգներն ավելի կսպիտակեն, ինչը լեյկոնիհիա անվանմամբ բնութագրական ախտանիշ է: Շուրթերն ավելի գունատ կամ կապտավուն տեսք կունենան: Եղունգները, մատները եւ շուրթերը եւս կարող են կապույտ գույն ձեռք բերել, ինչը շատ տագնապալի նշան է, որովհետեւ վկայում է ծանրագույն թոքաբորբի դեպքում ցիանոզի մասին:
8. Էներգիայի մակարդակի նվազում եւ հոգնածություն: Օրգանիզմում թթվածնի ցուցանիշների անկումը նաեւ մշտական հոգնածության է հանգեցնում, մկանային ցավի, ընդհանուր թուլության եւ էներգիայի մակարդակի նվազման:
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47