Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունն առաջադրելու, աջակցելու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մտադրության մասին հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Բոլոր եկեղեցականներն էլ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական հոգածության և հոգևոր իշխանության ներքո ծառայող սպասավորներ են: Եվ այդ իմաստով Վեհափառ հայրապետը երբևէ որևէ պարագայում տարբերություն չի դրել եկեղեցականների միջև: Այս պարագայում, այդ ընտրությանը կարող են մասնակցել բոլոր այն անձինք, ովքեր բավարարում են պահանջներին: Մասնավոր թեկնածու Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից առաջադրված չկա: Նրանք, ովքեր համապատասխանում են պահանջներին, հավասար պայմանների մեջ են գործելու»,-ասաց տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Մամուլում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մտադիր է Պոլսի պատրիարքի ընտրություններում առաջադրել և աջակցել Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի թեկնածությունը: Երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո մարտի սկզբին 62 տարեկանում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Մեսրոպ Մութաֆյանը Պոլսո հայոց 84-րդ պատրիարք է ընտրվել 1998 թ.:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01