Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 34-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի՝ 36-ամյա բնակչին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հ.Էմին փողոցի տներից մեկի բակից «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1984թ. ծնված Ս.Բարսեղյանը՝ կտրած-ծակած վնասվածքներով, ով վիրահատության ընթացքում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1982 թվականին:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ս.Բարսեղյանը մահացու վնասվածքներն ստացել է ավտոմեքենայի ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ:
Մասնավորապես՝ դեպքի օրը՝ 2018թ. նոյեմբերի 9-ին, վիճաբանություն է առաջացել տուժողի ընկերոջ, ով իր անձնական օգտագործման ավտոմեքենայով, մասնավոր հիմունքներով իրականացրել է ավտոդասընթացներ, և մեկ այլ վարորդի միջև:
Պարզաբանումներ կատարելու նպատակով վիճաբանող կողմերը պայմանավորվել են հանդիպել, ինչին մասնակցել են նաև նրանց ընկերները: Հանդիպումն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, որի ժամանակ էլ մասնավոր ավտոդասընթացներ իրականացնող տղամարդու ընկերը դանակով հարվածներ է հասցրել Ս.Բարսեղյանին՝ պատճառելով «2-րդ կողաճառի, մեծ ճարպոնի, գոտկամկանի վնասումներով ձախից՝ կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջանների ծակած-կտրած, թափանցող, արնահոսող վերքերի ձևով», առողջության համար ծանր վնասի հատկանիշներ պարունակող, կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01