ARM | RUS |

Մեծ անորոշության տագնապը. այն հիբրիդային մարտահրավեր է, որը բյուրեղանում է. Վահե Հովհաննիսյան

21.03.19 | 14:42

Մեր իրականության բոլորիս հայտնի մարտահրավերներին ավելացել է նորը` անորոշությունը։ Այս մասին իր հոդվածում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշում է.

Սա առայժմ հիբրիդային մարտահրավեր է, բայց ունի բոլոր հնարավորությունները ամենասուրը դառնալու։ Այն նկատելիորեն բյուրեղանում է։ Անորոշությունը ծանր ամպի պես նստում է մեր իրականության վրա և սողոսկում է ամեն գյուղ ու քաղաք, ամեն տուն ու հիմնարկ, ամեն ոլորտ։

«Ի՞նչ է լինելու, ո՞նց է լինելու» տիպի հարցերն են հայաստանյան օրակարգը ձևավորում։ Նրանք դարձել են արդեն մեր կենցաղը։ Իսկ դա նշանակում է, որ շատ լուրջ ջանքեր են պետք է լինելու՝ երկրում մթնոլորտը փոխելու համար։ Այդ ջանքերը պահանջվելու են բոլորից՝ իշխանություններից և պետության հանդեպ պատասխանատվության զգացում ունեցող ցանկացած կառույցից կամ անհատից։

Չկարողացանք ցրել անորոշությունը, չկարողացանք կասեցնել դրա ուժեղացումը, հերթական քայլերով խորացրեցինք այն, հանրային կյանք չբերեցինք կանխատեսելիության հեռանկարը, ուրեմն մեզ սպասում են նոր անկայության փուլեր, ցնցումներ, և էլի անհասկանալի հեռանկար։

Անորոշության գործոնները

Կան թեմաներ, որոնց՝ իշխանության կողմից արծարծումը, ոչ գրագետ մատուցումը անորոշության հսկայական լիցքեր են ուղարկում հասարակությանը։ Բերեմ մի քանի օրինակ.

Երբ իշխանությունը խոսում է «մեղավորության կանխավարկածի», ունեցվածքի 70 տոկոսը հետ վերադարձնելու, «առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման» մասին, իշխանությունը պարզապես չի պատկերացնում, թե հենց հաջորդ պահից բիզնեսը և խոշոր սեփականատերերը ինչ են զգում, ինչ են մտածում, ինչ են որոշում և ինչ են անում։ Իսկ նրանք որոշում են՝ սպասել, ներդրում չանել, կապիտալը թաքցնել, կապիտալը երկրից հանել։ Յուրաքանչյուր խոշոր կապիտալի շուրջ միշտ աշխատում են հարյուրավոր միջին ու մանր բիզնեսներ, միջին ու մանր կարողությունների տեր ընտանիքներ և անորոշության ալիքը շատ արագ փոխանցվում է նաև նրանց։ Պետք չէ թերագնահատել ո՛չ իշխանության խոսքը, ո՛չ էլ՝ կապիտալի ընկալունակությունը։ Եվ եթե իշխանությանը թվում է, թե ինքը հերթական հեղափոխական լոզունգն է հայտարարում, ապա ռեալ բիզնեսը դա ընկալում է լրիվ այլ կերպ և պատասխանում է համարժեք՝ սպասում է կամ արտահոսում։

Հաջորդ օրինակը. երբ իշխանությունից անընդհատ լսվում է կրճատումների և օպտիմալացումների թեման, իսկ մերձիշխանական խոսողները, իրար հերթ չտալով, եթերից եթեր տիրաժավորում են այն, իբր՝ շատ լավ բան են անում, ապա ցանկացած պետծառայողի ընտանիքում տիրում է համարժեք մթնոլորտ՝ ու՞մ կկրճատեն, ե՞րբ, բա ինչպե՞ս ենք ապրելու, բա երեխաների վարձերը, բա մյուսը… Հայաստանը փոքր երկիր է, երբ ասում ես՝ լուծարում եմ, փակում եմ, կրճատում եմ կամ կրճատելու եմ տասը հազար, 30 տոկոս և այլն, մյուս կողմից էլ ասում ես՝ հետ եմ վերցնելու, նվիրելու եք, խլելու եմ և այլն, դա արդեն առնչվում է հարյուր հազարարվոր մարդկանց, այսինքն՝ ձևավորում է անորոշության ակնհայտ մթնոլորտ։

Անորոշության հաջորդ խոշոր աղբյուրը շատ հարցերի շուրջ իշխանության մոտ տեսակետների բացակայությունն է։ Որքան հստակ եղավ իշխանության տեսակետը հարցերի լայն շրջանակների վերաբերյալ, այնքան կանխատեսելիության աստիճանը հասարակության կյանքում մեծ կլինի։ Սոլիդ իշխանությունը ստանում է նման մթնոլորտ երկրում։ Իսկ տեսակետների անհստակության, սոցցանցային կառավարման և ամբոխահաճության (հանրությունը մեզնից ակնկալում է, հանրությունը մեզնից պահանջում է…) պայմաններում ձևավորվում են անորոշ սպասումներ, ինչը պարալիզացնում է առաջընթացը։

Կա ավելի վտանգավոր օրինակ՝ պատերազմի և խաղաղության սիրողական մեկնաբանությունը։ Ոչինչ ավելի չի քայքայում պետության հիմքերը, չի խեղդում առաջընթացը, որքան կաբինետային հերոսների հռետորաբանությունը։ Ոչ մի ժողովուրդ չի ուզում պատերազմ, առավել ևս՝ պատերազմ տեսած ժողովուրդները։ Պատերազմի հավանականությունը պետք է լինի հնարավորինս նվազագույն, և դրան պետք է միտված լինի պետական միտքը։ Պատերազմը զոհեր են, ավերածություններ, արտագաղթ։ Եվ էժան ռեյտինգին ուղղված ցանկացած նման կոչ խտացնում է անորոշության ամպը։ Պատերազմին պատրաստվում են գրագետ, անաղմուկ աշխատանքով և ոչ թե՝ իրական պատերազմ չտեսածների՝ Բաքուն գրավելու դատարկ կոչերով։ Ի դեպ, նույնքան վտանգավոր է նաև խաղաղության սխալ մատուցումը։ Չգիտես ինչու խաղաղությունը ներկայացվում է որպես պարտության, միակողմանի զիջումների արդյունք, ինչն ամենևին այդպես չէ։ Սա առանձին քննարկման առարկա է, որը կանենք առաջիկայում։

Անորոշության պատճառները

Թեև իշխանության փոփոխությունից անցել է մեկ տարուց էլ քիչ ժամանակ, բայց ձևավորված անորոշությունն ունի հստակ նախապատմություն։ Թվում էր, թե նոր իշխանությանը հենց իր հաջողության համար բոլորից շատ էր պետք՝ երկրում ունենալ որոշակիություն և կանխատեսելիություն։ Թե՛ իշխանության շահը, թե՛ պետության շահը պահանջում են կայունություն և կանխատեսելիություն։ Վստահ եմ, որ նոր իշխանությունները սա շատ լավ հասկանում են և ձգտել ու ձգտում են դրան։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ ստացանք այսօրվա անորոշության վիճակը։ Շատ կարևոր է՝ հասկանալ պատճառները, որ գտնենք բանալին՝ ուղղելու, սրբագրելու և երկիրը նոր պոզիտիվ հուն վերադարձնելու համար։ Իմ խորին համոզմամբ՝ հետհեղափոխական փուլում տեղի է ունեցել երեք հիմնական սխալ, որոնք հիմքն են դրել հետագա տրամադրությունների։

Սխալ առաջին. ազատ քվեարկություն, բայց՝ անբովանդակ ընտրություններ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններն այդքան արագ անցկացնելը ամենահիմնական սխալներից մեկն էր։ Դրա արդյունքում մենք իրոք ստացանք ազատ քվեարկություն։ Բայց՝ միայն այդքանը։ Եթե սա իսկապես հեղափոխություն էր, ապա այն արժանի էր ավելի լուրջ բովանդակության։ Այն պետք է լիներ նոր գաղափարների, նոր ծրագրերի մրցակցություն։ Եվ պետությունը կլիներ լրիվ այլ տրամադրությունների մեջ։ Կլիներ փոփոխությունների, լավ ու ավելի լավ գաղափարների մրցակցության տիրույթում։ Հապշտապ ընտրությամբ մենք մեր փոփոխությունների հնարավորությունը զրկեցինք գաղափարներից։

Սխալ երկրորդ. մարտի 1-ի թեմայի նման ընթացքը

Մարտի 1-ի թեման կար, և այն շրջանցել հնարավոր չէր։ Այն ուներ տարբեր մոտեցումների և լուծումների հնարավորություն։ Հապճեպ, առանց հաշվարկելու, իշխանությունը ընտրեց ՀՔԾ հորինած իրականության մեջ պարփակվելու մոդելը։ Նշանակվեցին մեղավորներ, բավարարվեցին որոշակի շրջանակների զգացմունքային ապրումները։ Մի քանի շաբաթ իշխանության լինելուց հետո հայտարարվեց, որ գործն ամբողջությամբ բացահայտվել է։ Այդքանը։ Իսկ լայն հանրությունն ուղղակի օտարացավ այդ թեմայից։ Այնինչ խնդիրը բոլորովին այլ պետք է լիներ՝ զսպվածություն, մարտի 2-ի բանալին, համերաշխության ու համակողմանի հետևությունների։ Մենք գնացինք վստահություն չներշնչող քրեական գործերի ու անվերջ դատերի ճանապարհով, որը ոչ մի հանգրվանի չի բերելու։

Սխալ երրորդ. ընդհատվեց ղարաբաղյան խնդրի ինստիտուցիոնալ շղթան

Նոր իշխանությանը ոչինչ չպետք է խանգարեր՝ Արցախի հիմնախնդրի շուրջ հանդիպումներ և շփումներ ունենալ խնդրին տիրապետող՝ նախորդ իշխանությունների հետ։ Դա պիտի արվեր ճիշտ ժամանակին՝ իշխանություն ձևավորելուց անմիջապես հետո։

Սա էր պահանջում պետության շահը։ Ղարաբաղի խնդիրը որևէ իշխանության սեփականությունը չէ. սա ազգային անվտանգության խնդիր է, սա խաղաղության և պատերազմի խնդիր է, և խնդրի ինստիտուցիոնալ շղթայի անընդհատությունը ուղղակի պետության շահն էր պահանջում։ Դա Հայաստանը կդասեր լուրջ պետությունների մակարդակին։ Սա կբերեր, ի դեպ, նոր իշխանության հեղինակության աճին՝ ի հաշիվ լրջության։ Գոնե մի ուղղությամբ երկրում կլիներ այլ մթնոլորտ։ Փոխարենն ընտրվեց միտինգում նախորդներին մեղադրելու տարբերակը։ Եվ արդյունքում՝ մենք ստացանք պատերազմի թեմայի սրացում, ինչը կարևոր շտրիխ է՝ համընդհանուր վտանգավոր անորոշության մեջ։

Ինչու՞ է կարևոր սխալների նշումը. Որովհետև որքան էլ ցավոտ են դրանք, դեռևս պահպանվում է դրանց շտկման որոշակի ռեսուրս։ Պետք է լուրջ մտածել այս ուղղությամբ, քանի դեռ չենք մոտեցել անդառնալիության սահմանին։

Ընթացիկ սխալներ

Այս դասակարգման մեջ են մտնում մերձիշխանական շրջանակներից անընդհատ հնչող՝ լավ չմտածված (կամ՝ ուղղակի չմտածված) գաղափարները, որոնք հաճելի են հասարակ լսարանին, բայց վտանգավոր են ու խորը անորոշության են մատնում հասարակության էֆեկտիվ հատվածին (այդ թեմաներից մի քանիսը վերը նկարագրվել են)։ Հետևաբար՝ իշխանությունը շատ զգույշ պետք է լինի իր ձևակերպումների մեջ։ Կա տպավորություն, որ իշխանությունը չի գիտակցում իշխանության խոսքի գինը։

Իսկ իշխանությունից դուրս դեռևս չի ձևավորվում հեղինակավոր խոսքի բևեռը, իսկ հնչող կարծիքները, որքան էլ՝ հաճախ մտածված ու գրագետ, դեռևս չունեն հասարակությանը սթափեցնելու համար անհրաժեշտ ազդեցիկությունը։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

(շարունակելի)


Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը. Փաշինյան

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը....

09:19

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

09:03

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի տուրիստական հոսքերի ավելացումը. փոխնախարար

Երրորդ երկրների քաղաքացիների համար ՀՀ-Թուրքիա սահմանի բացման առաջին ազդեցությունը կլինի...

14:22

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության հայցը բավարարվել է

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին. Դատախազության...

13:56

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը

13:45

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ ուժին՝ երիտասարդությանն առնչվող հարցերը. Իվետա Տոնոյան

Նախատեսվում է հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու մեր պետության զարգացմանն ու դրա շարժիչ...

13:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01