Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում անցած ուրբաթ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո հավատացյալների առաջ կրկին կբացվեն հարձակման թիրախ դարձած մզկիթները, հաղորդում է Reuters գործակալությունը:
«Ինչպես և սպասվում էր, Լինվուդ պողոտայի մզկիթը կվերաբացվի այսօր երեկոյան՝ ուրբաթօրյա աղոթքին ընդառաջ: Ոստիկանությունն ավարտել է դեպքի վայրում աշխատանքները, սակայն առաջիկա օրերին մզկիթում հսկողություն կիրականացվի: Մյուս՝ Դինս պողոտայի մզկիթը հանրության համար բաց կլինի վաղվանից»,- ասված է ոստիկանության թվիթերյան գրառման մեջ:
Ուրբաթօրյա աղոթքը կհեռարձակվի ամբողջ երկրով մեկ: Ներկաները 2 րոպե լռությամբ կհարգեն ահաբեկչության զոհերի հիշատակը:
Ավելի վաղ նորզելանդական իշխանությունները հայտարարել էին երկրում կիսաավտոմատ մարտական զենքի վաճառքն ու գործածումն արգելելու մասին:
Հիշեցնենք, որ Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը 50 մարդու կյանք է խլել: Ահաբեկչության համար ձերբակալված 28-ամյա ավստրալացի Բրենթոն Տարանտին սպանության մեղադրանք է առաջադրվել: Նրա գործով հաջորդ դատական լսումը նշանակված է ապրիլի 5-ին, իսկ մինչ այդ նրան կշարունակեն կալանքի տակ պահել: Տարանտն իր արարքը բացատրել է Արևմուտքում ահաբեկչություն իրականացնող իսլամիստների դեմ վրեժխնդրությամբ:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44