«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ տարի, իշխանափոխության օրերին, երբ ՀՀԿ-ում սկսվել էր առնետավազքը, չորս պատգամավոր հայտնվեց, այսպես ասած, չեզոք գոտում: Խոսքը ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, Միհրան Հակոբյանի և Սամվել Ֆարմանյանի մասին է: Նրանք չպաշտպանեցին ՀՀԿ-ին, հեղափոխականների կողքին էլ չկանգնեցին: Ի դեպ, Հակոբյանն ու Ֆարմանյանը նաև ՀՀԿ-ից դուրս գալու որոշման մասին հայտարարեցին: Որոշ ժամանակ անց նրանք ստեղծեցին «Քառյակ մեդիա» ընկերությունը:
Նրանց քայլը ՀՀԿ-ն բավական վատ ընդունեց, ոմանք անգամ համարեցին դավաճանություն: Հատկապես Սամվել Ֆարմանյանին հանրապետականները չէին «ներում», քանի որ նրան «կարգել» էին կուսակցության գործադիր մարմնի անդամ, այն դեպքում, երբ բազմաթիվ «հին գվարդիականներ» գործադիրի անդամ չէին: Սա, բնականաբար հարուցել էր նախկին իշխող կուսակցության անդամների զայրույթը:
Սակայն, մեր տեղեկություններով, «Քառյակ մեդիայի» անդամներն ամենևին էլ կապը չեն խզել ՀՀԿ-ի հետ: Ավելին, վերջերս Սամվել Ֆարմանյանը խաշի է հրավիրել հանրապետականներին, նրանք էլ չեն մերժել հրավերը, գնացել են ամենաբարձր մակարդակով:
Բայց, այնուամենայնիվ, եղել են որոշ ՀՀԿ-ականներ, որոնք «դավաճանությունը» չեն մոռացել ու հրաժարվել են խաշի սեղանի շուրջ անգամ նրանց հետ նստելուց: Երևի ժողովուրդը հենց նման դեպքերի համար է ասում` հետդ մատաղ ուտելու էլ չեմ գնա։ Մատաղին տվյալ դեպքում փոխարինել է խաշը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03