Կոռուպցիայի դեմ պայքարում ԱԱԾ-ն ունեցել է իր ներդրումն ու կարողացել է հետամուտ աշխատանքների շնորհիվ իր լիազորությունների շրջանակում պետությանը վերադարձնել բավական խոշոր գումարներ և, չեմ վախենա ասել, արմատախիլ անել համակարգային կոռուպցիան. ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2018թ-ի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցով հանդես գալով հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
«Այսօր վստահ կարող եմ ասել, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա, կան որոշ անձինք, ովքեր, օգտագործելով իրենց դիրքը, փորձում են օգտվել «բարիքներից», բայց հավաստիացնում եմ՝ ցանկացած նման դեպք՝ անկախ, թե ում կողմից կարվի, կարժանանա խիստ գնահատական»,-ասաց նա:
Վանեցյանը նշեց, Ազգային անվտանգության ծառայությունը, թերևս, երբեք այսպես մեծ վստահություն և ժողովրդական աջակցություն չի վայելել, դրա խոսուն վկայությունն է քաղաքացիներից ԱԱԾ-ին հասցեագրված դիմումների, բողոքների թվի շեշտակի ավելացումը: Ըստ նրա՝ նախորդ տարվա մայիսից մինչ օրս ստացել են 4841 դիմում, որը 4 անգամից ավելի է նախորդ տարվա համեմատ:
Վանեցյանի խոսքով՝ հիմնական ուղղություններից բացի առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կոռուպցիայի դեմ պայքարին, ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի կառուցվածքային ստորաբաժանում:
Վանեցյանն ասաց, որ բացահայտվել են հասարակական մեծ հնչեղություն ունեցող կոռուպցիոն սխեմաներ, որոնք ձևավորել են տարիների ընթացքում և կատարելության էին հասցվել, գործել են բուրգի սխեմայով:
Ըստ այդմ էլ, ըստ Վանեցյանի՝ 2018թ-ի մայիսից կոռուպցիոն բնույթի դեպքերով ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվել է 40 քրեական գործ, որից 26-ը ուղարկվել է քննչական ենթակայության, 13-ի քննությունը դեռևս ընթացքի մեջ է:
«Նշված քրեական գործերով նախնական տվյալներով ՀՀ բյուջեին պատճառվել է շուրջ 32 մլրդ 100 մլն դրամի վնաս: Պետության պատճառված վնասներից առայժմ վերականգնվել է շուրջ 22 մլրդ 100 մլն դրամը: Բացի այդ, հիշյալ քրգործերի նախաքննության ընթացքում մեր կողմից այս պահին ուսումնասիրվում է շուրջ 234 մլրդ դրամի շրջանառություն, դրա հետ կապված առաջիկայում կունենանք հիմնավորումներ՝ իմանալու՝ ո՞ր մասն է ապօրինի ձեռք բերված գումարներ, որ մասը՝ կոռուպցիոն հանցագործությունների հիման վրա»,-ասաց նա:
Վանեցյանը նշեց, որ 2013-17թթ-ի ընթացքում ԱԱԾ-ում քննված գործերով վնասի չափը եղել է ընդամենը 1 մլրդ 200 մլն դրամ:
«Իսկ մենք 6-7 ամիսների ընթացքում վերականգնել ենք 22 մլրդ 100 մլն դրամ, և վերականգնման ենթակա է ևս 10 մլրդ դրամ, որը ժամանակի հետ կապված խնդիր է, բացի այդ, 234 մլրդ շրջանառություն ենք այս պահին ստուգում և տարածված խոսակցությունները, որ գումարները նվիրում են ՀՀ-ին, դա ես նվեր չեմ համարում, ուղղակի վերադարձնում են պետությունից գողացվածը, ունենք հստակ իրավական գործընթաց, վերադարձվում են, և իմ հնչեցված թվերի մեջ այդ գումարները ներառված չեն, այսինքն, եթե այդ գումարներն էլ արձանագրենք, կտեսնեք,6-7 ամիսների մեր աշխատանքի և նախորդ տարիների տարբերությունը»,-ասաց նա:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32