Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին կառավարման կհանձնվի: Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ բաց մրցույթ է հայտարարվելու, որի պայմանները խելամիտ են և հաղթահարելի: «Մինչ այս ավտոկայանատեղիից առավելագույն ներդրումը եղել է 77 միլիոն դրամ, սակայն մեր գնահատումներով և ներդրումների միջոցով հնարավոր է բարելավել ցուցանիշները»,-ասաց նա: Սարգսյանի խոսքով՝ Երևան քաղաքի փոքր կենտրոնը տրանսպորտային միջոցների կայանումից ազատելու և ստացիոնար կայանատեղիներ ապահովելու նպատակով Երևան քաղաքի Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղին նախատեսված է շուրջ 500 ավտոմեքենայի համար: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հավելեց, որ քաղաքապետարանն ամեն տարի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին տրամադրել է անվճար կայանատեղիներ: «Իրենք ուզում են, որ մենք ավելացնենք ավտոկայանատեղիների քանակը, սակայն աշխատակիցների թիվը մեծ է, և դա հնարավոր չէ: Այն, ինչ տրամադրում ենք, անփոփոխ կմնա, ավելացում, կարծում եմ, չի լինի»,-ասաց նա: Համակարգի արդիականացման արդյունքում նախատեսվում է տեղադրել նոր, ժամանակակից տեսախցիկներ՝ որակական բարձր չափանիշներով, որը հետագայում կարող է օգտագործվել «խելացի» կառավարման համակարգի շրջանակում: Նախատեսվում է ներդնել ավտոկայանատեղիի մուտքի և ելքի ավտոմատ կառավարման և վճարման համակարգ, ինչպես նաև կատարել վերանորոգման աշխատանքներ: Ավտոկայանատեղիի շահագործման օրվանից առ այսօր լուսավորության համակարգն էական փոփոխության չի ենթարկվել: Նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել լուսավորության համակարգը: Մարկետինգային նպատակային քաղաքականության, ինչպես նաև էլեկտրոնային վճարային համակարգերի ներդրման և վճարային փաթեթների վերաբերյալ իրազեկման բարձրացման միջոցով նախատեսվում է զգալիորեն մեծացնել ավտոկայանատեղիի զբաղվածությունը: Հավատարմագրային կառավարման տրամադրման արդյունքում նախատեսվում է բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ներդնել զեղչային համակարգ, լայնորեն կիրառել էլեկտրոնային վճարման եղանակները, առաջարկել երկարաժամկետ կամ մեծ թվով մեքենաներ ունեցող բաժանորդների համար նախատեսված վճարային փաթեթներ: 2013-2018 թթ. ֆինանսական ցուցանիշների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ավտոկայանատեղին գործում է թերբեռնված՝ հատկապես ձմռան ամիսներին: Նոյեմբեր-ապրիլ ժամանակահատվածում ավտոկայանատեղիից օգտվողների թիվը զգալիորեն ավելի փոքր է մայիս-հոկտեմբեր ամիսների համեմատությամբ՝ պայմանավորված հարակից սրճարանների գործունեության սեզոնային ակտիվությամբ: Երևանի ավագանու արտահերթ նիստի աշխատանքներին մասնակցում է ավագանու 34 անդամ: Օրակարգում ընդգրկված է երկու հարց:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01