«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում նախատեսում է մի շարք ոլորտներում նոր ռազմավարությունների մշակում, նոր ծրագրերի իրականացում, և այս փուլում հատկապես շատ կարևոր է հանդիպումը ձեզ հետ։ Մասնավորապես, մեզ համար շատ կարևոր են մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձնանց, կանանց, տարեցներին վերաբերող քաղաքականության մշակման և իրականացման գործում»,- այս մասին ասել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման նախարար Փիթեր Էրիքսոնի հետ հանդիպման ընթացքում։ Նախարարը նշել է, որ հայ-շվեդական առաջիկա համագործակցության համար խորհրդանշական է, որ հանդիպումը կայանում է Թումո կենտրոնում, որտեղ նորարարական, ստեղծարար շունչ կա։ «Մենք բաց ենք համագործակցության համար և ունենք հստակ ծրագրեր, ռազմավարություններ, որոնք պլանավորում ենք մշակել, այդ թվում նաև նախարարության կառուցվածքային փոփոխություններ՝ ի նպաստ այդ ռազմավարությունների իրականացման»,- հավելել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով տարիներ առաջ նախարարության հետ ունեցած համագործակցության համար՝ մասնավորապես անդրադառնալով այն ներդրմանը, որն ունեցել է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունը (SIDA) հայաստանյան աշխատաշուկայի ոլորտում իրականացված բարեփոխումների գործում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղայալ Արման Ուդումյանն էլ հավելել է, որ շվեդալիտվական կոնսուրցիումի և Զբաղվածության պետական գործակալության միջև տարիներ շարունակ արդյունավետ համագործակցություն է եղել, և ներկայում աշխատաշուկայում եղած ակտիվ 12-13 ծրագրի հիմքում հենց այն գաղափարներն են դրված, որոնք այդ համագործակցության և աջակցության ծրագրի շրջանակում են ստեղծվել.«Շվեդիան աշխարհում հայտնի է իր բարեկեցության ուժեղ մոդելով, և այս առումով նույնպես հնարավոր ապագա համագործակցությունն ի շահ երկու երկրների կլինի»,- ասել է նախարարի տեղակալը։ Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարը ողջունել է մեր երկրում կատարվող փոփոխությունները, մասնավորապես ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ: Նա նշել է, որ Շվեդիան, որպես 10 տարի առաջ «Արևելյան գործընկերության» ծրագիրը նախաձեռնած երկրներից մեկը, պատրաստ է խորացնել կապերը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում, այդ թվում՝ գենդերային հավասարության, մարդկանց իրավունքների պաշտպանության և այլ հարցերում: Հանդիպման ընթացքում նախարար Զարուհի Բաթոյանը խոսել է նաև այն խնդիրների մասին, որոնք առկա են ոլորտում և որոնց ուղղությամբ արդեն իսկ ծրագրեր են մշակվում և իրականացվում։ Շվեդական պատվիրակության անդամները ողջունել են այն փաստը, որ Հայաստանում կանանց մասնակցությունը քաղաքականության և որոշումների կայացման գործընթացներում դրական տեղաշարժ է արձանագրել, և հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները կարևորում են կանանց մասնակցայնության հարցը։ Նրանք նաև ուրախությամբ լսել են այն ծրագրերի մասին, որոնք իրականացնում է նախարարությունը կանանց զբաղվածության ապահովման, աշխատող մայրերին երեխայի խնամքի համար աջակցության և այլ հարցերում։
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03