Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ բողոքեց, որ ԱԻՆ արված կանչերը կամ կեղծ են լինում, կամ անտեղի։ Անտեղի կանչերը նախարարը որակեց «քմահաճույքով կանչեր» ու ներկայացրեց. «Զանգում է, թե երեխու ձեռքից բանանն ընկել է երրորդ հարկ, եկեք, տվեք, զանգում է՝ կատուն ծառի վրա է, չորս օր է՝ չեն կարողանում իջեցնել, չեք գալիս, կամ ավելի վատ մի օրինակ՝ մի կին զանգում է փրկարար ծառայությանը և ասում, որ ամուսինը քաշով ծանր է, պետք է օգնել, դնել մեքենան, տեղ պետք է գնան։ Փրկարարներն օգնում են, իջեցնում են, բայց կինը փրկարարներին ասում է, թե ժամը վեցին եկեք, որ հանենք վերև»։ Ֆելիքս Ցոլակյանը հորդորեց բնակչությանը նման քամահաճությունների համար փրկարար ծառայություն չզանգահարել և դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Նախարարը նկատեց, որ փրկարար ծառայությունում աշխատելիս մարդիկ հոգեբանական խնդիրներ են շատ ունենում։ «Մենք ունեցել ենք աշխատողներ, որոնց մոտ հոգեկանի խաթարման խնդիրներ են եղել, որովհետև ինքը չի դիմացել այն, ինչ տեսել է՝ վթարներ, հրդեհներ», - նկատեց նախարար Ցոլակյանը։ Պաշտոնյայի խոսքով՝ մարդիկ համապատասխան պատրաստվածություն պետք է անցնեն փրկարար ծառայությունում աշխատանքի անցնելու համար։ Բացի այդ, նրանց կատարած աշխատանքը պետք է ըստ արժանվույն գնահատվի։ «Մենք չենք կարող մարդկանց ասել գնա չգիտեմ՝ ինչ մղումներով հրդեհի մեջ այրվի, կամ էլ գնա փոքր երեխայի համար կյանքդ տուր։ Ոչ մեկի համար հաճելի պարտականություն չէ։ Եթե մարդիկ անում են, պետք է համապատասխան ձևով վարձատրվի», - հավելեց Ցոլակյանը։ Կառավարության պաշտոնյան թվարկելով խնդիրները, նկատեց նաև, որ բազմաբնակարան շենքերում հրդեհները մարելու ժամանակ ԱԻՆ ծառայողները խնդիրներ են ունենում։ «Արգելափակոցներ են դնում, մարդիկ չեն կարողանում մեքենայով մտնել, փորձում ես շենքի մուտքը բացել՝ բանալի չկա, շլագբաումներ են տեղադրում։ Եղել է բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ, պարզվել է, որ այդ շենքը չունի օդափոխության համակարգ։ Դե մենք էլ գնում ենք բիրտ ճանապարհով՝ կոտրելու, ջարդելու, ապակիները փշրելու,դրանից հետո գալիս է մեկ ուրիշ խնդիր՝ ով է պատասխանատու դրա համար», - նշեց նա։
18:33
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02