Հատուկ քննչական ծառայությունը մերժել է իրեն տեսակապով հարցաքննելու ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ինքը Քեթրինի Միհրանի առաջարկը։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցին պատասխան հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հարցաքննության էր հրավիրվել Օֆշորի գործով, սակայն չէր ներկայացել։ Ավելին`նա Հատուկ քննչական ծառայությանն առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում:
«Միհրան Պողոսյանի տեսակապի միջոցով հարցաքննելու առաջարկը մերժվել է, քանի որ այդպիսի ընթացակարգ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված չէ: Վարույթն իրականացնող մարմինը Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով տեղեկացնել ՀՀ վերադառնալու ժամկետների մասին»,- ասաց Օհանջանյանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մամուլի հրապարակումների հիման վրա 2016թ-ի մայիսին ՀՔԾ-ն հարուցել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով), սակայն հետագայում՝ 2017 թվականի հունվարին, հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն որոշում է կայացրել Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Իշխանափոխությունից հետո կարճելու որոշումը վերացվեց եւ նախաքննությունը վերսկսվեց:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փորձել է կապ հաստատել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ և նրան հարցաքննության հրավիրել: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ այս տարվա հունվարին նա ընտանիքի հետ միասին լքել է Հայաստանը։
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01