Հարավային Կորեայում քաղաքական սկանդալի պատճառ են դարձել «բարի օր» և «բարի գիշեր» արտահայտությունները: Այս մասին տեղեկացնում է The Korea Times-ը`հավելելով, որ արտգործնախարարը ստիպված է եղել ներողություն խնդրել խորհրդարանի առջև: Պարբերականը նշում է, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե ինը մարտի սկզբին այցելել էր Մալազիա: Վարչապետ Մահաթհիր Մոհամադ հետ լրագրողների հետ զրույցի ժամանակ նա ողջունել էր «selamat sore» արտահայտությամբ: Այս բառերն ավելի հաճախ օգտագործվում են Ինդոնեզիայում: Պետք է նշել, սակայն` հարևան երկրների լեզուներն այնքան նման են, որ որպես կանոն, դրանք հասկանալի են միմյանց: Մուն Չժե ինի արտահայտությունը ստիպել է Մալազիայի վաչապետին ժպտալ, մինչդեռ նախարարները փռթկացել են ծիծաղից: Պարզվել է, որ նա սխալ արտահայտոություն է օգտագործել և բարի օր ասելու փոխարեն բարի գիշեր արտահայտությամբ է ողջունել: Առաջին հայացքից սա մանրուք է թվում, բայց Հարավային Կորեայում մալազիական լեզվի չիմացությունը դիվանագիտական աղետ են անվանել: Հավալենք, որ The Korea Times-ը դատապարտել է նախագահի թիմին «անիրազեկության» համար. «Ընդունող կողմի բողոքի բացակայությունը չի արդարացնում անհավանական անփութությունը:Սա միջադեպերի շարքից մեկն էր, որը ցուցադրում է նախագահի աշխատակազմում`Կապույտ տանը, պրոֆեսիոնալիզմի և էթիկայի լուրջ բացակայությունը»,-գրում է թերթը: Միջադեպից հետո արտգործնախարար Կանգ Կյոնգվան ներողություն է խնդրել խորհրդարանից՝ ընդունելով` իր նախարարությունը լուրջ սխալ է թույլ տվել: Այնուամենայնիվ, Մալազիայում դեպքը ոչ թե վիրավորական, այլ զվարճալի են համարել:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55