«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում բողոքի ևս մեկ ալիք է հասունանում, առաջիկայում հնարավոր է բարձրանան արտերկրից ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերը, ինչն էլ կհանգեցնի մեքենաների արժեքի բարձրացման:
Երեկ ԱԺ-ում ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, թե ՀՀ-ն մինչև հիմա օգտվել է անցումային ժամանակահատվածի հնարավորություններից, մինչդեռ 2020թ. այդ ժամկետն ավարտվում է: Ու թեև ՀՀ իշխանությունները փորձելու են բանակցել ԵՏՄ անդամ երկրների հետ, բայց հնարավոր է՝ զիջումներ չլինեն:
«Հայտնի է, որ երրորդ երկրներից ՀՀ ներմուծվող մեքենաների զգալի մասը հեշտ արտահանվում է ԵՏՄ անդամ երկրներ: Պատճառն այն է, որ ՀՀ-ում մաքսատուրքերն ավելի ցածր են, քան ԵՏՄ մյուս երկրներում, և սա բոլորը գիտեն: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ցածր մաքսատուրքով մեքենաները ՀՀ բերվելուց հետո, տարվելով ԵՏՄ շուկաներ, կրճատում են ԵՏՄ երկրներ ներմուծվող մեքենաների ծավալը, հետևաբար այդ երկրներին «զրկում» են բարձր մաքսատուրք ստանալու հնարավորությունից, այստեղ, իհարկե, շահերի հակասություն կա»,- ասել է նա՝ հավելելով,- «Անցումային ժամանակահատվածն ավարտվում է, ուստի մենք կփորձենք հիմնավորել մեր տեսակետը: Բայց հաշվի առնենք, որ հակափաստարկներ էլ են լինելու ԵՏՄ մյուս գործընկերների կողմից»:
Բնականաբար, տեղի ունեցողը հասարակության որոշակի հատվածի մոտ դժգոհության ալիք կբարձրացնի, և քանի որ մարդիկ ակնկալիքներ ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, հենց նրան էլ դիմելու են խնդիրը լուծելու համար, սակայն ապարդյուն, քանի որ այս խնդրի լուծումը միայն ՀՀ իրավասությունների շրջանակներում չէ, այլ կախված է ԵՏՄ անդամ պետություններից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02