Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի շինհրապարակի մաքրությանն էր մասնակցում, քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ շինհրապարակի համապատասխան կահավորման համար իրենց բազմիցս տուգանքներ են նշանակել, և նման նորմատիվներ կան:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությանը մասնակցելուց՝ տարածքում կուտակված աղբի պատճառով:
«Բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն նորմատիվներին համապատասխան, կահավորման մեջ մտնում է նաև մաքրությունը, իրենք պատասխանատու են այդ մաքրության համար և շատ դեպքում այդ նորմերը չեն պահպանվում»,-ասաց Հայկ Մարությանը:
Քաղաքապետը նշեց, որ Փաշինյանի նման քայլը ևս մեկ անգամ պետք է կառուցապատողներն ի գիտություն ընդունեն, որ պատասխանատու են իրենց շրջակայքի մաքրության համար:
«Մենք ունենք սահմանափակ քանակությամբ աշխատակիցներ, և հնարավոր չէ 24 ժամ գնալ և ֆիքսել խախտումները: Կա հասարակ մոտեցում, սա մեր քաղաքն է, և այստեղ ապրում են մարդիկ, շինարարության կողքը ևս պետք է մաքուր լինի»,-ասաց նա:
Լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե նախկին իշխանության օրոք զգոն էին, մինչ նրանք կգային, տարածքը մաքրում էին, արդյոք սրանով ցույց չե՞ն տալիս իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Նախկինի ժամանակ ի՞նչն էր զգոն, այստեղից հավաքում էին 25 մետր այն կողմ տանում, թափում: Այդ ամեն ինչը ոչ թե իշխանության նակատմամբ վերաբերմունքն է, այլ ամեն մարդու վերաբերմունքն է ինքն իր նկատմամբ, որովհետև իշխանությունն այսօր կա, վաղը չկա, այս միջավայրը շարունակելու է չէ՞ գոյություն ունենալ:
Սոս Սարգսյանի անվան թատրոնի հիմնարկեքի արարողությունը պետք է աղբի մեջ տեղի ունենա հա՞, այդ ո՞ւմ նկատմամբ է անհարգալից վերաբերմունքն այն դեպքում, երբ ինձ հարյուր անգամ խնդրել են, որ եկեք, սա ոչ թե ինձ համար է վիրավորական, այլ ես ինձ վիրավորված եմ զգում առաջին հերթին Սոս Սարգսյանի համար»,-ասաց նա:
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:05 05.08.25
11:17 06.08.25
13:34 05.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
14:27 06.08.25
13:19 05.08.25
14:01 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03