Ոչ մի իշխանություն մենակ ոչ մի բան չի կարող անել. Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի շինհրապարակի մաքրության աշխատանքներին մասնակցելիս լրագրողների հետ ճեպազրույցին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե գո՞հ է քաղաքային իշխանության կատարած աշխատանքից, քաղաքը արդյոք պատշաճ մաքո՞ւր է:
«Դարպասի հետևում ծխուկների շերտ է, ինչ անի քաղաքապետարանը՝ կանգնի կո՞ղքը կամ բոլորին տուգանի՞, ասենք սկսեցին բոլորին տուգանել: Նաև քաղաքացու խնդիրն է, որովհետև ինձ համար սա սեփական ինքնագնահատականի հարց է, պարզ ինքնասիրության հարց է: Նույն խնդիրը կա պիկնիկների տեղերում, գնանք տեսնենք ինչ վիճակ է, ու զարմանալին այն է, որ մարդիկ կարող են գնալ, շուրջն աղբ, հաց ուտեն, աղբը լցնեն ու թողեն գնան»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, որ տուգանքով հարց չի լուծվում, և լուծումն այն է, որ տեսանք աղբը՝ պետք է կողքով չանցնենք:
«Պահանջի խնդիր չէ, ինքնազգացողության խնդիրն է, հեղափոխությունը վարչապետի փոփոխությունը չէ, քաղաքացու ինքնազգացողության փոփոխությունն է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե առհասարակ Երևանը մաքուր է, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն չափով, ինչ չափով, որ պետք է մաքուր լինի, իհարկե ոչ և ոչ միայն Երևանը, այլ ամբողջ հանրապետությունը:
Աղբի վերամշակման կոմբինատի հարցով վարչապետն ասաց, որ մի քանի աշխատանքային խումբ է աշխատում, և պետք է եղած ռեսուրսները հետազոտվեն: «Հետևյալ երկընտրանքն է. մեզ աղբի վերամշակման գործարան է պետք, թե բիոէներգետիկայի վրա պետք է ընտրություն կատարել, որովհետև աղբի վերամշակումից այլ բան են ստանում, իսկ մյուսից՝ էնգերգիա, սա ոչ թե քաղաքական որոշման խնդիր է, այլ պետք է գոյացված աղբի կառուցվածքը ուսումնասիրեն մասնագետները և ասեն՝ որ տարբերակը էֆեկտիվ կլինի»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ մի անգամ ասել է, որ հեղափոխությունը կհասնի իր նպատակին, երբ ժանգոտ մեքենաներից ու կրպակներից կազատվեն. « Չարենցավանի մետաղաձուլական կոմբինատը իր կոչին արձագանքել է, և տարբեր տեղերից մեքենաների թափքերը հավաքում են, և ես շատ շնորհակալ եմ իրենց դրա համար»,-ասաց նա:
Իսկ թե Սանիթեքի աշխատանքը ինչպես է գնահատում, Փաշինյանն ասաց՝ վատ:
«Ի՞նչ է, Երևանի քաղաքապետը լա՞վ է գնահատում, ուղղակի այս պահին, եթե ասացինք՝ Սանիթեք, այլևս մի աշխատիր, վատ ես աշխատում, դրանից աղբը շատանալու է, որովհետև երկրորդ օպերատոր չկա: Պետք է Սանիթեքը մրցակցություն ունենա, որ լավ աշխատի, ամեն մենաշնորհ վատ է, մենք այդ ենք ասում»,-ասաց նա:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01