Օգոստոսի 1-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցու բակում տեղադրված երկու խաչքարերը: Սրբազան հորը եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նիկողոս քահանա Հովհաննիսյանի գլխավորությամբ համայնքի անդամներից կազմված թափորը դիմավորեց աղուհացով: Արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը, նուբարաշենցիներ, հյուրեր:
Սրբալույս Մյուռոնով օծելուց հետո Սրբազան հայրը երկու խաչքարներից մեկը կոչեց Բժշկության խաչքար: Քանդակագործը Գոռ Նադոյանն է: Այն քառաթև է և բարերար Վարդան Վարդանյանը եկեղեցուն է նվիրաբերել ի նշան Աստծո կողմից ծանր հիվանդությունից իր բժշկվելու հանգամանքի: Խաչքարը Մուղու Ս. Գևորգ եկեղեցու 16-17-րդ դարի խաչքարի կրկնօրինակն է: Վրան փորագրված է` «Փարատեա զցաւս եւ բժշկեա զհիվանդութիւնս ի ժողովրդենէ քումմէ»:
Մյուս խաչքարը Նավասարդ Սրբազանը կոչեց «Հաղթանակի ու խաղաղության խաչքար»: Քանդակագործն Արամ Համբարձումյան է: Այն եկեղեցուն է նվիրաբերել Նուբարաշենի բնակիչ, բարերար Հարություն Օհանյանը: Խաչքարն իր վրա ունի Քրիստոսի ու Ս. Տիրամոր պատկերները, ինչի շնորհիվ այն պատկանում է Ամենափրկիչ խաչքարերի տեսակին:
Սրբազան հայրը շնորհավորելով նուբարաշենցիներին խաչքարերի օծման առթիվ` իր օրհնությունը բերեց նախաձեռնող բարերարներին ու քանդակագործներին: Նավասարդ Սրբազանը մաղթեց, որ քարակերտ այդ խաչերը` որպես Կենաց ծառի փրկագործության խորհուրդ, դառնան մեր աղոթքներն առ Աստված վերառաքողներ`խաղաղության, հոգու և մարմնի առողջության շնորհաբաշխ վկաներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին


14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47