«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ բանանի թանկացումը կապված է սեզոնայնության հետ:
«Կամայական միրգ, բանջարեղեն ունի իր սեզոնայնությունը, քանի որ մեզ մոտ բանան չի աճում, մենք բանանի սեզոնայնությունը լավ չգիտենք»,-ասաց նա:
Նա նշեց, որ վերջին շրջանում մի քանի զուգադիպություն է եղել բանանի գնի փոփոխության և քաղաքական հայտարարությունների հետ միջև:
«Կարեն Կարապետյանի ժամանակահատվածում եղավ քաղաքական հայտարարություն, որ այլևս մենաշնորհներ չկան և այդ հայտարարությունից հետո զուգադիպեց Հայաստանում բանանի սեզոնային խմբաքանակի ներկրումը` ավելի մատչելի գնով: Հետո, երբ սեզոնի վերջն էր, բանանը սկսեց կամաց-կամաց թանկանալ, դրան հետևեց իշխանափոխությունը և նորից զուգադիպեց բանանի էժանացման սեզոնի հետ, և հիմա եկավ սեզոնը, որ նորից պետք է թանկանա»,-ասաց նա:
Այսպիսով, ըստ նրա, հեղափոխությունից հետո բանանի գնի կտրուկ նվազումը զուգադիպություն էր: «Դա թող ոչ մեկ իրեն չվերագրի, քանի որ, եթե մեկը վերագրում է իրեն մի բան, որն իրենը չէ, իսկ հետո բնական մի վատ բան է տեղի ունենում, ստիպված է լինում քաշել դրա բեռը»,-ասաց նա:
Բաբկեն Պիպոյանը հնարավոր համարեց, որ մի խմբաքանակ էլ մի փոքր թանկանա, իսկ հետո նորից սկսի իջնել և ամռանը հասնի ամենամատչելի գնին: Նա նշեց, որ դա կախված է նաև նրանից, թե որ երկրից է ներկրվում բանանը։ Բաբկեն Պիպոյանն ավելացրեց, որ Հայաստանում բանանն ամենաէժանը կլինի օգոստոսին:
Ինչ վերաբերում է նրան, որ բանանի գինը կապված էր մենաշնորհի հետ, ՀԿ նախագահն ասաց, որ ինքը, ամեն դեպքում, մենաշնորհի մասին տեղեկություն այս ոլորտում չունի:
«Տնտեսությանը շնչելու համար պետք է չնչին գնաճ, սակայն դա այնքան պետք է լինի, որ սպառողի գրպանին չհարվածի: Եթե մեր երկրում գնաճը զուգակցվի եկամուտների աճով, մարդիկ կցանկանան այդ գնաճը»,- ասաց նա և նշեց, որ մարդիկ գիտեն, որ գնաճը եկամուտների վրա չի ազդում, դրա համար միայն բացասական են գնահատում:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01