ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկվում է ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, ով նշեց, որ գործող օրենքն ուժի մեջ է մտել 2015 թվականից:
Նրա խոսքով` օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրելու համար: «Օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցում ցուցաբերելու և կազմակերպությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի կառավարման նպատակով, հաշվի առնելով վերջին տարիներին գրանցված սկսնակ կազմակերպությունների աճի տեմպերով, աշխատատեղերի աճով և հարկային մուտքերի ավելացմամբ, մասնավորապես, եթե մինչև օրենքի ընդունումը՝ 2014 թվականին ստեղծվել է ՏՏ 16 ընկերություն, ապա օրենքի ընդունումից հետո այդ թիվը նկատելիորեն աճել է, 2015 թվականին ստեղծվել և հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր են ստացել ՏՏ 59 ընկերություն, 2016 թվականին՝ 98, 2017 թվականին՝ 272: Ստեղծված նոր ընկերություններում ստեղծվել է մոտ 2400 նոր աշխատատեղ՝ 3.0-3.4 մլն դրամ միջին տարեկան աշխատավարձով»,- ներկայացրեց Գեղամ Վարդանյանը:
Նա նշեց, որ հավաստագրման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը: «Հավաստագրման համար դիմող կազմակերպությունների աշխատողների թիվը չպետք է գերազանցի 30-ը»,- ասաց նախարարի տեղակալը:
Վերջինս հավելեց, որ մինչև 2018 թվականի փետրվարի 1-ը սույն օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են 5 տարի ժամկետով, իսկ 2018 թվականի փետրվարի 1-ից հետո տրամադրվող հավաստագրերը գործում են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչության պետ Թամազյանը հետաքրքրվեց, թե ինչու է սահամանփակվում աշխատողների թիմը, եթե հարցը ներդրումների մասին է, ապա պետք է աշխատատեղերը շատ ավելի լինեն: Բացի այդ, նա հետաքրքրվեց, թե ինչու է հավաստագիրը տրամադրվում սահամանփակ ժամկետով` մինչև 2022 թվականը:
Վարդանյանը նշեց, որ կան կազմակերպություններ, որոնք պատրաստ են Հայաստանում աշխատել, երկար ժամանակ է օրենքի վրա ծախսվել ու ամեն բան մշակվել ու շատ կարևոր է, որ այս օրենքը շուտ ընդունվի, որպեսզի այդ կազմակերպությունները գան:
Իսկ թե ինչու է աշխատողների թիվը 30 հոգի սահմանված, Վարդանյանը նշեց, որ խնդիրն այն է, որ փորձում են փոքր և միջին կազմակերպություններին օգնել: «Ճիշտ կլինի հենց 30 հոգի թողնել, որովհետև եթե 30 հոգու շեմն անցնելուց հետո դա նշանակում է, որ կազմակերպությունը բավականին մեծ պատվերների է անցել և կարող է աշխատել հարկային դաշտում: Բավականին երկար ենք քննարկել, դրա համար է այս թիվը»,- նշեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է 2022 թվականին, նա ասաց, որ չկան հստակ մեխանիզմներ՝ գնահատելու, թե օրենքն ինչքանով է արդյունավետ: «Սահամանփակում ենք 2022 թվով, որ տեսնենք ինչքանով է արդյունավետ եղել օրենքը և եթե տեսնենք ստեղծվում և աճում են կազմակերպությունները, կարող ենք երկարացնել ժամկետները»,- ասաց նա և ևս մեկ անգամ հավելեց, որ լավ կլինի թողնել, որ օրենքը շուտ ընդունվի, կան կազմակերպություններ, որ շատ են ուզում մուտք գործել հայկական շուկա:
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03