Ավելի քան 5 մլն մարդ ստորագրել է խնդրագիրը, որը Միացյալ Թագավորության կառավարությանը կոչ է անում հրաժարվել «Բրեքզիթ»-ից (Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիության կազմից), հայտնում է The Guardian-ը:
Ստորագրողների ստույգ թիվը 5,3 մլն է: Արդյունքում այն դարձել է երբևէ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում հայտնված ամենահայտնի խնդրագիրը: Նախկինում այդ ռեկորդը պատկանում էր 2016թ. ներկայացված խնդրագրին, որը կոչ էր անում «Բրեքզիթ»-ի հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնել: Այն ժամանակ խնդրագիրը ստորագրել էր ավելի քան 4 մլն մարդ:
Պարբերականը հիշեցնում է, որ մարտի 23-ին մոտ մեկ միլիոն մարդ դուրս է եկել Լոնդոնի փողոցներ՝ պահանջելով երկրի իշխանություններից Մեծ Բրիտանիան թողնել ԵՄ կազմում: Ակցիայի մասնակիցները ծածանել են ԵՄ դրոշը:
/arc-anglerfish-arc2-prod-shropshirestar-mna.s3.amazonaws.com/public/OTTQCR47AJHJZBZ4N5ULZISO4I.jpg)
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Եվրոպական միության առաջնորդները Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին «Բրեքզիթ»-ի հարցով երկու շաբաթ ժամանակ են տվել. այժմ Միացյալ Թագավորության Համայնքների պալատը մինչև ապրիլի 12-ը ժամանակ ունի ԵՄ կազմից պաշտոնապես դուրս գալու պայմանագիրը վավերացնելու համար: Ի սկզբանե «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը 2019թ. մարտի 29-ն էր, սակայն երկրի խորհրդարանն առկա տարաձայնությունների պատճառով առ այսօր չի վավերացրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Վարչապետ Մեյը «Բրեքզիթ»-ի հարցով փաստաթուղթը համաձայնեցրել է պաշտոնական Բրյուսելի հետ, սակայն բրիտանացի օրենսդիրների մի մասը հրաժարվում է դրան հավանության տալ՝ նշելով, որ փաստաթուղթը չի բխում Լոնդոնի շահերից:
Նշվում է, որ Մեյը Համայնքների պալատում «Բրեքզիթ»-ի հարցով երրորդ քվեարկության տապալումից հետո նամակով դիմել էր Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ խնդրելով Լոնդոնին հարցը լուծելու համար մինչև հունիսի 30-ը ժամանակ տալ:
Թեժ քննարկումների արդյունքում ԵՄ առաջնորդները որոշել են, որ եթե Մեյին հաջորդ շաբաթվա ընթացքում հաջողվի օրենսդիրներին համոզել քվեարկել փաստաթղթի օգտին, ապա «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը կլինի մայիսի 22-ը:
Իսկ եթե բրիտանական խորհրդարանը հաջորդ շաբաթվա ընթացքում այդպես էլ չվավերացնի փաստաթուղթը, ապա վերջնաժամկետը կլինի ապրիլի 12-ը: Լոնդոնը ստիպված կլինի մինչև ապրիլի 12-ը նոր ծրագիր ներկայացնել՝ կա՛մ ԵՄ-ն լքելու, կա՛մ դրա կազմում մնալու համար:
Ծայրահեղ դեպքում ժամկետը կհասցվի մինչև հունիսի 30-ը՝ նախքան ԵՄ նոր խորհրդարանի ձևավորումը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55