2018 թվականի մարտ ամսից Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գործող «Գիտելիք» հայկական դպրոցի հիմնադիրներ Լիլիթ Հակոբյանն ու Մասիս Առաքելյանը Գերմանիայի Մեքլնբուրգ-Ֆորպոմերն նահանգի Գրայֆսվալդ և Ռոսթոք ամենամեծ քաղաքներում հունվարին բացել են «Գիտելիք» դպրոցի մասնաճյուղերը: Այս քաղաքներում հայկական կազմակերպություններ, միություններ չկան, իսկ այնտեղ ապրող հայերի շփումը սահմանափակվում է միայն միմյանց հանդիպելու կամ տուն գնալու մակարդակով: Լիլիթն ու Մասիսն առաջինն են, որ այդ քաղաքներում բացել են հայկական դպրոցներ, ինչը նրանք բացառիկ երևույթ են համարում: Նախևառաջ տարածք տրամադրելու ակնկալիքով կապ են հաստատել քաղաքային իշխանությունների հետ: Պատասխանը չի ուշացել. ինտեգրացիայի պատասխանատուն, իբրև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հայկական մշակույթը տարածելու համար նրանց իր աջակցությունն է հայտնել: «Չնայած հիմնադրումից մեկ տարի է անցել, սակայն Բեռլինում գործող մեր դպրոցն արդեն կայացած է և բարի համբավ ունի: Եվ այս քաղաքներում էլ արձագանքը չուշացավ: Տեղի հայերի կողմից դպրոց բացելու գաղափարը մեծ ոգևորությամբ և գրկաբաց ընդունվեց: Իհարկե, դժվար աշխատանք ենք կատարում, սակայն պատասխանատվությամբ ենք իրագործում սկսած գործը՝ գիտակցելով օտար միջավայրում հայ երեխաներին հայեցի կրթություն և դաստիարակություն տալու անհրաժեշտությունը»,-«Հայերն այսօր»-ին տեղեկացրեց Մասիս Առաքելյանը: Բարվոք և կոկիկ վիճակում գտնվող վարձակալած դասարաններում Լիլիթն ու Մասիսը յուրաքանչյուր շաբաթ օր Բեռլինից, հաշվի չառնելով հեռավորությունը, գալիս են՝ դասավանդելու երեխաներին: Լիլիթը հայերեն է սովորեցնում, Մասիսը՝ երգ, իսկ պարի դասընթացները համատեղ են կազմակերպում:

Առավոտյան Գրայֆսվալդում, ցերեկը՝ Ռոսթոքում են կայանում դասերը: Ի դեպ, Լիլիթն ու Մասիս իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին Գրայֆսվալդի Ինտեգրման հարցերի պատասխանատու Աննա Գացքենին` դասասենյակների հարցում ցուցաբերած օգնության համար: Մասիս Առաքելյանը հույս հայտնեց, որ աստիճանաբար իրենց գործունեությունը կակտիվացնեն և նոր ծիլեր կտան, քանի որ շփվելով երեխաների հետ՝ հասկանում են, որ մեծ ցանկություն ունեն հայերեն սովորելու և անհամբերությամբ են սպասում հանդիպումներին: Նրանցից շատերը նույնիսկ չգիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստանը, ինչ պատմության և մշակույթի կրողներ են: «Սփյուռքում հայ երեխաներին գրաճանաչ դարձնելու, հայերեն խոսել սովորեցնելու ամենօրյա պայքարի մեջ ենք գտնվում: Աշակերտները հայերենի տիրապետման տարբեր մակարդակում են գտնվում, նրանց մի մասն էլ գրեթե հայերեն գրել-կարդալ չգիտի: Մենք նաև հոգեբանական աշխատանք են տանում աշակերտների հետ: Պատկերացրեք, ականատեսն ենք լինում այն փաստին, որ հայ երեխան սեփական լեզուն չիմանալու պատճառով դասի ժամանակ արտասվում է: Թեև դժվարին իրավիճակում ենք հայտնվում, սակայն կենտրոնացնելով ուժերը՝ շարունակում ենք դասաժամը»,-ասաց Լիլիթ Հակոբյանը: Հավելենք, որ «Գիտելիք» դպրոցի բոլոր մասնաճյուղերում սովորում են 70 աշակերտ: Սեպտեմբեր ամսին դպրոցը մշակութային փառատոնի մասնակցելու հրավեր է ստացել, որտեղ Գերմանիայի տարբեր քաղաքներում ապրող ազգերը ներկայացնելու են իրենց երկրի մշակույթը: Արդեն որոշվել է, որ երեք դպրոցների աշակերտները պետք է համերգային ծրագրով՝ երգ ու պարով օտարներին հաղորդակից դարձնեն մեր ազգային-մշակութային արժեքներին:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01