Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին` ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձան Մայր Աթոռի և ՀԲԸՄ միջև ձևավորված բազմամյա համագործակցությանը, որն ընդգրկում է եկեղեցաշինական, կրթական և սոցիալական զանազան ծրագրեր: Մասնավորապես կարևորվեցին ՀԲԸՄ-ի աջակցությամբ տարիներ շարունակ համատեղ իրականացվող Հայորդյաց տների ու բարեգործական ճաշարանների գործունեությունն ու դրանց ընդլայնման հնարավորությունները: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով արձանագրեց ՀԲԸՄ շարունակական զորակցությունը Հայոց Եկեղեցուն` հայ ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանը և Հայոց Եկեղեցու պատմական առաքելությանն ի նպաստ իրականացվող նախաձեռնություններում:
Գարեգին Բ Հայրապետը և տիար Պերճ Սեդրակյանը խոսեցին նաև Հայոց Եկեղեցու և Միության կողմից Սփյուռքի համայնքներում իրականացվող ազգօգուտ ծրագրերի մասին, որոնք միտված են Սփյուռքում համայնքային կյանքի աշխուժացմանը և ազգային ինքնության պահպանությանն ու զարգացմանը: Ազգանպաստ այս առաքելության արդյունավետ իրագործման մեջ ընդգծվեց պատասխանատու ազգային, հոգևոր հաստատությունների ջանքերի մեկտեղման ու նոր ձևավորվող համայնքների ազգային-հոգևոր կարիքների բավարարման անհրաժեշտությունը արդի պայմաններում: Այս առնչությամբ տիար Սեդրակյանն իր գոհունակությունը հայտնեց, որ Մայր Աթոռի բազմաթիվ երիտասարդ ու պատրաստված հոգևորականներ այսօր իրենց արդյունավետ ծառայությամբ մեծապես նպաստում են սփյուռքի թեմերի ազգային-եկեղեցական կյանքի աշխուժացմանը, մանավանդ երիտասարդության շրջանում:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիար Պերճ Սեդրակյանին տեղեկացրեց մարտի 12-ից 14-ը Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի արդյունքների մասին: Մասնավոր անդրադարձ կատարվեց 2020 թվականի նոյեմբերին Ազգային-Եկեղեցական ժողով գումարելու որոշմանը և ժողովի կարևոր առաքելությանը Հայոց Եկեղեցու հետագա գործունեության ուղենշման գործում: Տիար Պերճ Սեդրակյանը վստահեցրեց, որ ՀԲԸՄ-ն սփյուռքատարած իր աշխարհական պատվիրակների միջոցով ամենայն աջակցություն է ցուցաբերելու Եկեղեցու կազմակերպական հզորացմանն ու ազգային-կրոնական ու սոցիալական առաքելությանը նպաստող կարևոր նշանակություն ունեցող ժողովի հաջողությանը:
ՀԲԸՄ նախագահը Վեհափառ Հայրապետից հետաքրքվեց Մայր Տաճարի ամրակայման և վերանորոգության ընթացքի մասին: Նորին Սրբությունը ընդհանուր գծերով ներկայացրեց կատարված աշխատանքները` տեղեկացնելով, որ տաճարի ներքին վերականգնման աշխատանքները, եկեղեցասեր բարերարների աջակցությամբ, ծրագրվում է ավարտել 2020 թվականին:
Խոսելով հայրենիքի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը դրանց հաղթահարման գործում կարևորեցին սփյուռքի հավատավոր մեր ժողովրդի մասնակցությունը: Այս իմաստով շեշտվեց Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համահայկական ներուժի` հայրենիքի ապահովությանն ու բարօրությանը ծառայեցնելու կարևորությունը:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն ու տիար Պերճ Սեդրակյանը վերահաստատեցին իրենց հանձառությունը Հայոց Եկեղեցու և ՀԲԸՄ համատեղ ծրագրերով և գործակցությամբ շարունակել ջանքեր ներդնել հանուն Հայաստանում և սփյուռքում ազգային միասնության ամրապնդման, հայապահպանության և ազգային-հոգևոր արժեհամակարգի ու ավանդույթների անաղարտ պահպանման:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01