Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին վրդովեցրին աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի հայտարարությունները, և նա ստիպված էր ներողություն խնդրել դրա համար։ Փոխնախարարը խորհրդարանում ներկայացնում էր Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է նվազագույն կենսաթոշակ սահմանել 25 500 դրամը։ Այսինքն՝ դրանից ցածր կենսաթոշակ երկրում չի կարող լինել։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ այս նախաձեռնությունը պետական բյուջեի վրա արժենալու է լրացուցիչ 800 մլն դրամ ծախս։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց՝ 2023-ին կառավարությունը ծրագրում է վերացնել Հայաստանում ծայրահեղ աղքատությունը և հետաքրքրվեց՝ սա հարցի ո՞ր տոկոսն է լուծում։ «Հնարավոր չէ՞ր եթե գնում ենք տնտեսական հեղափոխության ու սպասում ենք ՀՆԱ-ի աճի, ապա 0.1 տոկոսն ի՞նչ էր իրենից ներկայացնում, որ չենք դնում ու կտրուկ բարձրացնում՝ 32 հազար դրամ, այսինքն՝ ավելի արագ առաջ գնանք», - հետաքրքրվեց պատգամավորը։ Փոխնախարարն ի պատասխան ասաց, որ քննարկելու հարց է՝ բարձրացնել կենսաթոշակների չա՞փը, թե վերանորոգել միջհամայնքային որևէ ճանապարհ։ «Թերևս քննարկվի ու հասկացվի՝ արդյոք նպատակահարմար է Իջևանի շրջանի որևէ ճանապարհահատված վերանորոգե՞լ, թե՞ կենսաթոշակառուների թոշակների չափերը բարձրացնել», - հավելեց փոխնախարարը։ Փոխնախարարի պատասխանը ակնհայտորեն վրդովեցրեց պատգամավորին, և Մելքումյանը հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել։ «Սոցիալական հարցերը երբեք մի հակադրեք արտադրական բնույթի հարցերին։ Իսկ ո՞վ է ասել, որ ՀՆԱ-ի 0.1 տոկոս աճը ուղղել կենսաթոշակներին, նշանակում է Իջևանում կամ ինչ-որ այլ տեղ ճանապարհ չկառուցել։ Քաղաքական հասունություն պետք է ունենալ, որ մեկը մյուսին չհակադրել», - արձագանքեց Մելքումյանը։ Փոխնախարարը ներողություն խնդրեց նման տպավորություն ստեղծելու համար և նշեց, որ իր նպատակը հակադրելը չէր. «Վստահեցնում եմ, որ, ենթադրենք, ևս 12 մլն դրամ կենսաթոշակային համակարգի վրա դնելը լուրջ առաջընթաց չի արձանագրելու»։
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01