Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 25-26-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհներին արգելափակված մի շարք քաղաքացիներից ստացել է մեծաքանակ ահազանգեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, փրկարարներն արձագանքել են արգելափակման վերաբերյալ 9 ահազանգի և օգնության հասել քաղաքացիներին: Մարտի 25-ին՝ ժամը 19:37-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել որ, Արագածոտնի մարզի Մելիք գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել թիվ 21 ՀՓՋ-ի մարտական հաշվարկը: Կատարված համատեղ աշխատանքի արդունքում փրկարարները և ՃՇՇ-ի աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել 22 ավտոմեքենա՝ օգնություն ցուցաբերելով տրանսպորտային միջոցներում առկա 80 ուղևորի: Նույն օրը՝ ժամը 20:42-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի ճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկն արգելափակումից դուրս է բերել 3 ավտոմեքենա՝ 5 ուղևորներով: Գեղարքունիքի մարզից մարտի 25-ին՝ ժամը 13:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաններ են արգելափակվել ձյան շերտում: Դեպքի վայր մեկնած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա՝ օգնություն ցուցաբերելով 16 քաղաքացու: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհից ևս մեկ ահազանգ ստացվել է մարտի 25-ի երեկոյան ժամը 21:48-ին: Այս անգամ արգելափակման մեջ հայնվել էր բեռնատար ավտոմեքենա: Փրկարարների և Վարդենիսի ՃՇՇ աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում բեռնատարը շարունակել է ընթացքը: Արգելափակված մի շարք քաղաքացիներից «911» ծառայություն ահազանգներ են ստացվել նաև Շիրակի մարզից: Մարտի 25-ի առավոտյան Հոռոմ-Մարալիկ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա՝ օգնություն ցուցաբերելով 14 ուղևորի: Մարզի մեկ այլ՝ Թավշուտ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Այստեղ ևս կատարված աշխատանքների արդյունքում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա և 9 ուղևորի: Մարտի 25-ին՝ ժամը 17:29-ին, ահազանգ է ստացվել, որ Սալուտ-Վարդաղբյուր ավտոճանապարհին «Հայփոստ»-ի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում: Փրկարարների կողմից կատարված աշխատանքների արդյունքում «Հայփոստ»-ի և ևս երկու ավտոմեքենա դուրս է բերվել արգելափակումից: ժամը 20:11-ին ահազանգ է ստացվել, որ Մուսայելյան-Սալուտ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում, և դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 ավտոմեքենայի՝ 9 ուղևորներով: Խոշորածավալ արգելափակման միջադեպ է գրանցվել Վայոց ձորի մարզում՝ Սարավան-Սարալանջ ավտոճանապարհին: Ժամը 15:38-ին ահազանգ է ստացվել, որ բեռնատարը ձնաբքի հետևանքով սահել է և մկրատաձև դիրք ընդունելով՝ երկկողմանի փակել ավտոճանապարհը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհին առաջացած խցանման պատճառով ճանապարհի մոտ 500 մետրը շարունակել է ոտքով: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 163-րդ կմ-ին «Renault» մակնիշի բեռնատարը Վայքի ՃՇՇ-ի հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է, և ճանապարհը դարձել է երթևեկելի: Պարզվել է, որ ճանապարհահատվածում կա արգելափակված մոտ 200 ավտոմեքենա: Բոլոր մեքենաները դուրս են բերվել արգելափալումից:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01