Մարտի 26-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի հայաստանյան պատասխանատու Մուրաի Հիրոմիցուին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման» եռամյա ծրագիրը եւ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման» ծրագրի ընթացքը եւ կազմակերպումը: Նախարարը կարեւորեց Ճապոնիայի միջազգային գործակալության հետ ԱԻՆ բազմակողմանի համագործակցությունը: Նրա խոսքով՝ իրականացվող ծրագրերի հիմնական նպատակն աղետների ռիսկերի նվազեցման միջոցառումներն են, ինչպես նաեւ հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը: Մասնավորապես՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակում նախատեսված միջոցառումների առաջին փուլով փրկարար ծառայության՝ Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզային վարչություններին (ՄՓՎ) կտրամադրվի գույքային օժանդակություն, ինժեներային տեխնիկա, ինչի շնորհիվ հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել ինժեներափրկարական աշխատանքներ: Մասնավորապես, Շիրակի եւ Լոռու ՄՓՎ-ներին կտրամադրվի 5-ական հրշեջ մեքենա եւ մեկական շարժասանդուղք, իսկ Սյունիքի ՄՓՎ-ին` 4 հրշեջ մեքենա եւ մեկ շարժասանդուղք: Մեքենաներին հանձնման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է իրականացնել մայիսի 6-ին: Մուրաի Հիրոմիցուն շնորհակալություն հայտնելուվ ընդունելության համար, նշեց, որ Ճապոնիայի կառավարությունը կարեւորում է ճգնաժամների կառավարման հարցում ՀՀ-ի հետ համագործակցությունը: Այդ առումով, կազմակերպության պատասխանատուն առաջարկեց օգտվել Ճապոնիայի՝ աղետներին դիմակայելու հարուստ փորձից: Հանդիպման վերջում նախարար Ցոլակյանը շնորհակալության հայտնեց Ճապոնիայի կառավարությանը տրամադրվող օժանդակության համար եւ որպես հայ ժողովրդի երախտիքի տուրք հիշեց, որ Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հուշահամալիրի մոտ տեղադրված է զոհված ճապոնացի փրկարարների հիշատակը հավերժացնող խաչքար:
16:45
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02