168.am-ն այսօր գրել էր, որ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 22-ին գտնվել է Մոսկվայում, որին ինքնաթիռում ուղեկցել է ԱԳՆ աշխատակից, ով նախարարի հետ մեկնել է բիզնես դասով։
Մեր հրապարակման մեջ նաև գրել էինք, որ ենթադրվում է՝ Մոսկվայում տեղի է ունեցել Լավրով-Մնացականյան հանդիպում՝ Վիեննայում մարտի 29-ին Ալիև-Փաշինյան հանդիպման նախաշեմին։ Իսկ մինչ այդ հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ. Այդ հեռախոսազրույցի մասին ՀՀ և ՌԴ արտգործնախարարությունները սահմանափակվել էին տառացիորեն երկու նախադասությամբ՝ ոչինչ չասող տեքստով։
Այսպիսով, նախարարը մեկօրյա այց է ունեցել Մոսկվա, որտեղից վերադարձել է մարտի 22-ի լույս 23-ի գիշերը։
Հիշեցնենք, որ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ ի պատասխան մեր հարցման, ասել էր. «Ի պատասխան հարցման՝ նշեմ, որ մարտի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գտնվել է Երևանում, մարտի 22-ին բացակայել է Երևանից: Այս իմաստով հաղորդագրություն չի տարածվել, քանի որ հրապարակման անհրաժեշտություն չի եղել»։
Հիշեցնենք, որ 168.am-ը տարակուսել էր, թե ինչո՞ւ է նախարարի այցը, այն էլ՝ Փաշինյան-Ալիև կարևոր հանդիպումից առաջ, գաղտնի պահվել հանրությունից, որովհետև եթե նախարարը գործուղման է, ապա նա գործուղման է մեկնել պետական բյուջեի հաշվին, հետևաբար՝ հարկատուներս իրավունք ունենք իմանալ, թե ո՞ւր և ի՞նչ նպատակով է մեկնել նախարարը։ Իսկ եթե գործուղման չի եղել և աշխատանքային օրով երկրից մեկնել է, նշանակում է՝ իր հաշվին արձակուրդ պետք է վերցրած լիներ։
Այսօր ԶԼՄ-ների հետ զրույցում նախարար Մնացականյանն անդրադարձել է մեր հրապարակմանը՝ մասնավորապես նշելով.
«Ես մարտի 21-22-ը չեմ եղել Մոսկվայում, ես մարտի 22-ին, այո, բացակայել եմ քաղաքից: Արտաքին գործերի նախարարն ունի գործառույթներ իրականացնելու իրավունք, բայց որևէ գաղտնապահության բան այստեղ չկա: Ենթադրել, որ կառավարության անդամը կարող է ինչ-որ սխալ բաներ անել, աբսուրդ է: Ես ունեմ գործառույթներ` խորհրդակցելու, տանելու աշխատանքներ, նախապատրաստելու, և այդ գործառույթների իրականացումը լինում է և՛ հեռախոսով, և՛ Երևանում, և՛ անհրաժեշտության դեպքում՝ երկրից բացակայելու միջոցով, որպեսզի կարողանանք լավագույնս պատրաստել այն գործը, որի համար այս շաբաթ աշխատում էինք: Ես իմ գործառույթն եմ իրականացնում, մնացած բոլոր բաները, բոլոր կոնսպիրացիոն թեորիաներն ուղղակի ժամանակի վատնում են նրանց համար, ովքեր դրանով զբաղվում են»։
Ճիշտ է ասել նախարար Մնացականյանը։ Ինքը քաղաքից չի բացակայել, երկրից է բացակայել՝ առանց այդ մասին պաշտոնական հաղորդագրության։ Մասնավոր այցո՞վ է մեկնել… Այդ դեպքում ո՞վ կամ ի՞նչն է նրան խանգարում ասել, որ իր հաշվին արձակուրդ է վերցրել ու ուր ուզել է, այնտեղ էլ գնացել է։
Իսկ եթե Մոսկվայում, այնուամենայնիվ, չի եղել, շատ հանգիստ կարող է ասել, թե մեկ օրվա ընթացքում ո՞ւր է մեկնել և որտեղի՞ց է վերադարձել Մոսկվա-Երևան չվերթով՝ մարտի 22-ի լույս 23-ի գիշերը։
Զոհրաբ Մնացականյանը, ըստ էության, իր մեկանաբանությամբ միայն հաստատում է մեր հրապարակած տեղեկատվությունը, բայց, այնուամենայնիվ, չենք զլանա և ՀՀ Արտաքին գործերի նախարարին ևս մեկ անգամ կուղղենք հետևյալ հարցերը, այս անգամ՝ ոչ թե ԱԳՆ-ին ուղղված գրությամբ, այլ՝ հրապարակային ձևաչափով։
Մարտի 22-ին որտե՞ղ է եղել նախարար Զոհրաբ Մնացականյանը, ի՞նչ հանդիպումների է մասնակցել, ո՞ւմ հետ և ի՞նչ օրակարգով, և ինչո՞ւ այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չկա։ Պատասխանները 168.am-ը սիրով կհրապարակի իր կայքում։
Իսկ Զոհրաբ Մնացականյանին կոնսպիրոլոգիա փնտրելու փոխարեն՝ խորհուրդ կտանք գործունեության մեջ ավելի թափանցիկ, ազնիվ և հաշվետու լինել հասարակության հետ և մամուլի հետ շփումներում։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01