Հայաստանում այս տարվա հունվարին շինարարության ծավալն աճել է 22.1 տոկոսով. 2019թ. հունվարին շինարարության ծավալը կազմել է 10.7 մլրդ դրամ: Սակայն դիտարկելով 2018թ. հունվարի ցուցանիշի հետ՝ 9.3 մլրդ դրամ, հարց է առաջանում՝ ինչպես կարող էր աճը լինել այդքան մեծ, եթե վերոհիշյալ թվերը հարաբերելով աճի շատ ավելի փոքր տեմպ է ստացվում: «Արմենպրես»-ը փորձեց այս հարցի պատասխանն ստանալ ՀՀ վիճակագրական կոմիտեի շինարարության վիճակագրության բաժնի պետ Մարիամ Պետրոսյանից:
«Շինարարության ծավալի ցուցանիշները ներկայացվում են տվյալ ժամանակաշրջանի ընթացիկ գներով: Համադրելի ժամանակաշրջանների տոկոսային արտահայտությամբ փոփոխությունները՝ աճը կամ նվազումը, հաշվարկվում է համադրելի գներով: Մասնավորապես, համադրելի ժամանակաշրջանների շինարարության ծավալի ցուցանիշները նախ ըստ շինարարության գների ինդեքսների բերվում են համադրելի գներով ծավալի, նոր հարաբերվում են:
Այսպես, շինարարության գների ինդեքսը 2019թ. հունվարին 2018թ. հունվարի նկատմամբ հրապարակված է «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ. հունվարին» տեղեկատվական ամսական զեկույցի 41 և 47 էջերում: Ըստ այդմ, կապիտալ ներդրումների (շինարարության) գների ինդեքսը 2019թ. հունվարին 2018թ. հունվարի նկատմամբ կազմել է 93.5 տոկոս, այդ թվում՝ շինմոնտաժային աշխատանքներինը՝ 94.6 տոկոս, սարքավորումներինը (նյութերինը)՝ 97.9 տոկոս, այլ ծախսերինը՝ 83 տոկոս»,-նշեց Պետրոսյանը:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01