«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լուսանկարում պատկերված անձնավորությունը Սամվել Մովսիսյանն է՝ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներից, «Հանուն արդարության» խմբի ներկայացուցիչ: Նրան կարելի է տեսնել բողոքի բոլոր ակցիաների ժամանակ, երբ կառավարության շենքի առաջ տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների սեփականատերերի ցույցեր են անում` դժգոհելով Հարկային օրենսգրքի նախագծի դեմ: Նրան կարելի է տեսնել Ավշարի դպրոցում կազմակերպված բողոքի ցույցերին, եւ այսպես շարունակ:
Կմտածեք՝ պարոն Մովսիսյանը մտահոգ է երկրում ստեղծված իրավիճակով, առկա խնդիրներով ու, որպես ակտիվ քաղաքացի, մասնակցում է բողոքի ցույցերին: Միգուցե եւ այդպես է, առավել եւս, երբ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է մասնակցել խաղաղ հավաքներին:
Բայց զարմանալի զուգադիպությամբ նրան կարելի է տեսնել բողոքի ցույցերին նաեւ ակտիվ հարցազրույցներ տալիս, ի դեպ` հիմնականում նույն լրատվամիջոցներին: Ու այդ ամենը տեսնելուց հետո միանգամայն այլ տպավորություն է ստեղծվում մարդկանց մոտ, օրինակ՝ կասկածներ են առաջանում, որ ՀՀ-ում գործում է ունիվերսալ ցուցարարների խումբ (որոշակի շրջանակներից ուղղորդվող), որը մեկ խնդիր ունի՝ տարատեսակ թեմաներով բողոքի ցույցեր կազմակերպել ու էկրաններից քննադատել իշխանություններին:
Նպատակն էլ տպավորություն ստեղծելն է, թե իշխանությունների նկատմամբ համընդհանուր դժգոհություն կա երկրում: Այս ամենը զուտ ենթադրություններ են, բայց, համաձայնեք, ոչ անհիմն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
10:15
10:02
21:45
21:19
21:04
18:02
17:43
17:19
17:02
16:49
16:32
16:06
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03