«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը որոշել է, որ նույն հանձնաժողովի անդամ Հրաչ Հակոբյանի հետ Դուշանբե գործուղման պետք է մեկնի իր օգնականը։
Հրավերը եկել է 2 անձի համար, բայց Զեյնալյանն իր փոխարեն գործուղում է օգնականին։ Անգամ նախկին իշխանության ժամանակ նման պրակտիկա չի եղել՝ գործուղումներին պատգամավորների օգնականներ չեն մեկնել, մասնակցել են կա՛մ պատգամավորները, կա՛մ փորձագետներն ու աշխատակազմի ներկայացուցիչները։
Նույնիսկ եթե, ինչպես Զեյնալյանն է ասում, հրավիրող կողմն է հոգացել բոլոր ծախսերը։ Հանձնաժողովի կազմում 12 պատգամավոր կա, կարող էր մեկ ուրիշը մեկնել։ Ի վերջո, միջխորհրդարանական խորհրդաժողովին, ըստ արարողակարգի, պատգամավորի մակարդակով են մասնակցում։ ԱԺ պաշտոնական կայքում կարդում ենք․ «Երիտասարդների իրավունքների պաշտպանության և երիտասարդության զարգացման ոլորտում ներդրումներին նվիրված տարածաշրջանային միջխորհրդարանական խորհրդաժողովին մասնակցելու համար 2019 թվականի մարտի 27-29-ը ներառյալ Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը»։
Նարեկ Զեյնալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հրավիրել են պատգամավորներին, բայց քանի որ այս քառօրյայի օրակարգում իրենց հանձնաժողովին առնչվող 3 նախագիծ կա, «կարևոր էր, որ հանձնաժողովի անդամները լինեին տեղում և անհրաժեշտության դեպքում ելույթներ ունենան, հարցուպատասխան լինի։ Եթե քառօրյա չլիներ, վերաբերմունքն այլ կլիներ»։
Երբ հետաքրքրվեցինք, թե չէ՞ր կարող իշխանական պատգամավորի փոխարեն ընդդիմությունից մեկը գործուղվել, պատգամավորը փոքր-ինչ կարկամեց․ «Ճիշտն ասած՝ ես թեման չեմ հիշում, ու նաև կարևոր, հնչեղություն ունեցող միջոցառման մասին չէր խոսքը, ուղղակի, որպես ժեստ՝ որոշեցինք ուղարկել ինչ-որ մեկին»։ Հասկանալի չէ՝ սրանով օգնականի ստատո՞ւսն են բարձրացրել, թե՞ Հրաչ Հակոբյանինն են իջեցրել։ Վերջինս մեր հարցին պատասխանեց․ «Ես կարևորեցի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02