ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի վավերացման հարցի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ժամանակավոր համաձայնագիրը ՀՀ-ի համար լայն հնարավորություններ կստեղծի:
Նա նկատեց, որ Իրանի հետ ՀՀ արտահանումը երեք անգամ զիջում է ներկրմանը Իրանից: «Մենք 363 մլն դոլարի ընդհանուր առևտրաշրջանառություն ունենք, որտեղ ընդամենը 94 մլն դոլար է կազմում մեր արտահանումը: Այս համաձայնագիրը կարող է ժամանակավոր նպաստ բերել»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ Իրանի օրենսդրության մեջ զրոյական մաքսատուրքեր չկան, նվազագույնը 4 տոկոս է, և այս համաձայնագիրը ժամանակավոր է, որ Իրանը իջեցնի միջև զրոյական:
Պատգամավորը կարևորեց նաև այն, որ ՀՀ-ն Իրանի շուկան կմոտեցնի ԵԱՏՄ-ին: «Այն եզրույթը, որ ՀՀ-ն կամուրջ հանդիսանա Իրանի և ԵԱՏՄ-ի հետ, լուրջ պայմաններ կստեղծվի, բայց, իհարկե, դրա համար որոշ ժամանակ է պետք: Իրանը միշտ էլ իր շուկան պաշտպանել է, մաքսատուրքերով ու ոչ մաքսային կարգավորումներով, բայց ԵԱՏՄ երկրներ միշտ այդ արտոնությունն ունեցել են: Հիմա այս պարագայում թույլ է տալիս, որ մենք կարողանանք հալոցք ապահովել և կարողանանք արտահանել Իրան»,-ասաց նա:
Մելքումյանը նշեց, որ մտահոգությունները, որ ներքին շուկան պաշտպանված չի լինի, պետք է փարատվեն, քանի որ կան մեխանիզմներ սեզոնային ապրանքների համար մինչև մարտի 31-ը, մասնավորապես գյուղատնտեսական ապրանքների մասով:
Նա ասաց, որ շատ կարևոր է, որ քաղաքական առումով ևս կարողանանք Իրանի հետ հարաբերությունները զարգացնել: «Քանի որ Թուրքիա –Իրան ազատ առևտրի ռեժիմ է գործում, որ մի մասը մենք վերցնենք, երկորդը, որպեսզի 60 կմ երկաթուղի Իրանից ՀՀ սահման կառուցվի, որը կարողանանք հակակշիռ դարձնել, որովհետև Իրանը կարող է ԵԱՏՄ դուրս գալ Ադրբեջանի և Վրաստանի միջոցով: Անպայման լոգիստիկան վերցնենք, որ քաղաքական շահերը կոնսոլիդացվեն»,-ասաց նա:
Բացի այդ, նա նաև նշեց, որ չնայած Իրանը որևէ խոշորագույն ընկերության մասնաճյուղ ՀՀ-ում չունի և համաձայնագիրը կարծում է դրան կնպաստի: Նա հիշեցրեց, որ բացի ԵԱՏՄ անդամ լինելուց, ՀՀ-ն ունի GSP+ ռեժիմ և Իրանը կարող է իր արտադրանքները նաև եվրոպական շուկա արտահանել:
«Ռիսկեր, իհարկե կան, բայց այդ ռիսկերն այն խոշոր շահույթի համեմատ, ինչին ձգտում ենք, անհամեմատ մեծ են և պետք է վավերացնենք»,եզրափակեց նա:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15