ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի ղեկավարած պատվիրակությանը։ Դմիտրի Մարիյասինը նախարարին առաջարկել է քննարկել նախարարության համակարգման դաշտում գտնվող հարցերի լայն օրակարգը՝ գտնելով ընդհանուր մոտեցումներ և շփման կետեր։ Պաշտոնյայի խոսքով՝ անհրաժեշտ է այս նպատակով պարբերականացնել հանդիպումները տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության թիմի հետ, քանի որ նախարարությունը ՄԱԶԾ առանցքային գործընկերներից մեկը պետք է լինի։ Նախարար Տիգրան Խաչատրյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է Կառավարության հնգամյա ծրագրի տնտեսական առաջնահերթությունները, երկարաժամկետ նպատակները, անդրադարձել տնտեսության՝ զարգացման առավել մեծ ներուժ ունեցող հեռանկարային ոլորտներին։ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալը նշել է, որ համակարծիք է նախարարի հետ՝ որպես առաջանահերթություն սահմանելով արտադրողականության բարձրացման խնդիրը։ Այս համատեքստում կողմերն անդրադարձել են աշխատուժի նոր հմտությունների ձևավորմանը, աշխատաշուկայի պահանջարկի և առաջարկի գրագետ համադրմանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային-նորարարական կենտրոնի կողմից մշակված կենտրոնի գործունեության ուղղությունները, մասնավորապես՝ նախօրեին մեկնարկած Travelinsights գործիքի հետագա կիրառումը։ Տիգրան Խաչատրյանը ՄԱԶԾ պատվիրակության հետ քննարկել է զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում համագործակցության հնարավորությունները՝ զբոսաշրջային արդյունքի բազմազանեցման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Ներկայացվել է նաև ՄԱԶԾ գործունեությունը մարզային և գյուղական տուրիզմի զարգացման ուղղությամբ՝ շեշտադրելով տեղի բնակչությանը գործընթացներում ներգրավելու նախաձեռնությունները։ Կողմերն անդրադարձել են նաև ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի դերին՝ մարզային զբոսաշրջային կենտրոնների զարգացման գործում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերական քննարկումների միջոցով անդրադառնալ առանձին ոլորտային ծրագրերին, ինչպես նաև տեղում ծանոթանալ և քննարկել որոշ մարզային ծրագրերի զարգացման հեռանկարները։
11:06
10:48
10:35
10:22
10:05
09:52
09:44
09:32
09:15
09:01
14:45
14:33
14:14
13:56
13:41
13:22
13:07
12:52
12:36
12:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02